Նեղության ու պաշարման մեջ նրանք ուտելու են իրենց որդիների մարմինները և մարմինները դուստրերի, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջ մարմինը։ Նրանց պաշարելու են իրենց թշնամիները, որոնք ցանկանում էին տիրել նրանց հոգիներին։
Բ ՕՐԵՆՔ 28:53 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո թշնամու՝ քեզ պատճառած տառապանքի ու նեղության ժամանակ կուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տված տղաներիդ ու աղջիկներիդ միսը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո պաշարման ժամանակ և քո թշնամու քեզ պատճառած նեղության ժամանակ դու կուտես քո որովայնի ծնունդները՝ քո Տեր Աստծու քեզ տված քո տղաների և աղջիկների միսը։ |
Նեղության ու պաշարման մեջ նրանք ուտելու են իրենց որդիների մարմինները և մարմինները դուստրերի, յուրաքանչյուրը՝ իր ընկերոջ մարմինը։ Նրանց պաշարելու են իրենց թշնամիները, որոնք ցանկանում էին տիրել նրանց հոգիներին։
Տե՛ս, ո՛վ Տեր, նայի՛ր՝ ո՞ւմ այսպես ճռաքաղ արեցիր, որ կանայք ուտեն իրենց որովայնի պտուղը, ճռաքաղ արեցիր, ներս տարար, տվեցիր խոհարարներին, որ ներսում՝ Տիրոջ սրբարանի մեջ, մորթեն ծծկեր մանուկներին, քահանային ու մարգարեին։
Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դարձան։
Դրա համար ձեր մեջ հայրերը կուտեն որդիներին, որդիներն էլ՝ հայրերին։ Ձեր մեջ դատաստան կանեմ և այն ամենը, ինչ կմնա ձեզանից, ցրիվ կտամ բոլոր ուղղություններով։
Անիծյալ՝ քո որովայնի ծնունդները, քո երկրի բերքը, քո արջառների նախիրներն ու ոչխարների հոտերը։
Ձեր մեջ գտնվող ամենափափկակյաց և նուրբ տղամարդը չար աչքով պիտի նայի իր եղբորը, ինչպես նաև իր ծոցում պառկող կնոջն ու ողջ մնացած իր որդիներին,
և նրանցից ոչ մեկին չի տա իր որդիների մսից, որ ինքը կուտի։ Այսպես պիտի վարվի նա, որովհետև քո անձկության և նեղության մեջ, որոնցով պիտի նեղեն քեզ քո թշնամիները քո բոլոր քաղաքներում, նրան ուտելու ոչինչ չպիտի մնա։
Զրկված լինելու պատճառով նա իր անձկության և նեղության մեջ բոլորից թաքուն պիտի խորովի և ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զավակին, որովհետև թշնամին քո բոլոր քաղաքներում քեզ տառապանք է պատճառելու։