Բ ՕՐԵՆՔ 28:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այս օրհնությունները կիջնեն քեզ վրա ու կգտնեն քեզ, եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու ձայնը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու կհասնեն քեզ, եթե հնազանդվես քո Տեր Աստծու ձայնին։ |
Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։
«Իսկ եթե ականջ չդնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ։
Քեզ վրա կիջնեն այս անեծքները, կհալածեն քեզ, մինչև որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ ականջ չդրեցիր Տիրոջ՝ քո Աստծու ձայնին, չպահեցիր նրա այն պատվիրաններն ու օրենքները, որ նա պատվիրեց քեզ։
որովհետև մարմնի մարզումը քիչ բանի համար է օգտակար, մինչդեռ աստվածապաշտությունն օգտակար է ամեն ինչի համար. այն ունի ավետիսը կյանքի՝ թե՛ այս և թե՛ հանդերձյալ։