Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 28:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

45 Քեզ վրա կիջնեն այս անեծքները, կհալածեն քեզ, մինչև որ կոտորեն, ոչնչացնեն քեզ, քանի որ ականջ չդրեցիր Տիրոջ՝ քո Աստծու ձայնին, չպահեցիր նրա այն պատվիրաններն ու օրենքները, որ նա պատվիրեց քեզ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

45 Այս բոլոր անեծքները քեզ վրա կգան, կհալածեն քեզ և կհասնեն քեզ, մինչև որ բնաջինջ լինես, որովհետև չլսեցիր քո Տեր Աստծու խոսքը, որպեսզի պահեիր քեզ հրամայած պատվիրաններն ու կանոնները։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 28:45
18 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ սրանց նկատմամբ բողոքը հասել է Տիրոջը, և Տերը մեզ ուղարկել է, որ կործանենք այն»։


Իսրայելի ամբողջ սերունդը մերժեց Տիրոջը։ Տերը նրանց չարչարեց և ավարառուների ձեռքը մատնեց, մինչև որ նրանց իր երեսից հեռու վանեց։


Չարիքները հալածում են մեղավորներին, իսկ բարիքները պիտի հասնեն արդարներին։


իսկ եթե չկամենաք ինձ լսել, սո՛ւրը պիտի ուտի ձեզ»։ Տիրոջ բերանը խոսեց այս։


Ամենակալ Տերն այսպես է ասում. «Եթե նույնիսկ Երուսաղեմի վրա չորս ահավոր պատուհասներս արձակեմ՝ սուրն ու սովը, չար գազաններն ու ժանտախտը՝ նրա միջից մարդ ու անասուն վերացնելու համար,


“Սրով պատերազմ է լինելու՝ դրսից, սով ու ժանտախտ՝ ներսից։ Ովքեր բնակավայրից դուրս են լինելու, սրով են մեռնելու, իսկ ովքեր քաղաքում լինեն, սովից ու ժանտախտից են մեռնելու։


ես նույնպես զայրանալով պիտի հակառակվեմ ձեզ և ձեր գործած մեղքերի համեմատ յոթնապատիկ ավելի պիտի պատժեմ ձեզ։


«Իսկ եթե ականջ չդնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ։


Օրհնյալ կլինեն քո շտեմարաններն ու քո ամբարները։


Եթե ծնես որդիներ և որդիների որդիներ ու այդ երկրում երկար ժամանակ ապրես և օրինազանց լինելով՝ որևէ արարածի կերպարանքով կուռք ստեղծես, և այդպիսի չար գործ կատարելով՝ բարկացնես Տիրոջը՝ ձեր Աստծուն,


ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ