Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։
Բ ՕՐԵՆՔ 26:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Կգնաս քահանայի մոտ, որ հերթապահում է այն օրը, և նրան կասես. “Այսօր գոհություն եմ հայտնում Տիրոջը՝ իմ Աստծուն, քանի որ մտա այն երկիրը, որ Տերը երդվեց մեր հայրերին՝ մեզ տալ”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կգնաս այդ օրերի քահանայի մոտ և կասես. “Այսօր ես քո Տեր Աստծուն հայտնում եմ, որ մտա այն երկիրը, որի համար Տերը երդվել էր մեր հայրերին, որ կտա մեզ”։ |
Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։
իբրև պանդուխտ ապրի՛ր այս երկրում, և ես կլինեմ քեզ հետ ու կօրհնեմ քեզ, որովհետև քեզ ու քո ժառանգներին եմ տալու այս ողջ երկիրը։ Ես կկատարեմ այն երդումը, որ տվեցի քո հայր Աբրահամին։
Տեսե՛ք, ահա ձեզ հանձնեցի այդ երկիրը. մտե՛ք ու ժառանգե՛ք այն, որը ես երդվեցի ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին, տալու նրանց ու նրանցից հետո նրանց զավակներին, մի երկիր, որ մեղր ու կաթ է բխեցնում”։
ապա երկուսն էլ, որոնց մեջ հակառակություն կա, պետք է կանգնեն Տիրոջ առջև, քահանաների առջև, այդ օրվա դատավորների առջև,
կվերցնես Տիրոջ՝ քո Աստծու՝ քեզ տված երկրի պտուղների երախայրիքը, կլցնես զամբյուղի մեջ և կգնաս այնտեղ, որը կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։
Արդ, նրա միջոցով Աստծուն միշտ օրհնության պատարագ մատուցենք, այսինքն՝ նրա անունը դավանող մեր շուրթերի պտուղը։
Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,
Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.