Բայց նրանց որդիներին չսպանեց, ինչպես գրված է Տիրոջ օրենքների ուխտի մեջ, և ինչպես պատվիրել է Տերը՝ ասելով. «Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, և որդիները չպետք է մեռնեն հայրերի փոխարեն, այլ ամեն ոք պետք է իր մեղքերի համար մեռնի»։
Բ ՕՐԵՆՔ 24:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, ոչ էլ որդիները պետք է մեռնեն հայրերի փոխարեն։ Ամեն մարդ պետք է մեռնի իր գործած մեղքերի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հայրերին չպետք է մեռցնել որդիների պատճառով, ոչ էլ որդիներին պետք է մեռցնել հայրերի փոխարեն. պետք է մեռցնել յուրաքանչյուրին իր հանցանքի համար։ |
Բայց նրանց որդիներին չսպանեց, ինչպես գրված է Տիրոջ օրենքների ուխտի մեջ, և ինչպես պատվիրել է Տերը՝ ասելով. «Հայրերը չպետք է մեռնեն որդիների փոխարեն, և որդիները չպետք է մեռնեն հայրերի փոխարեն, այլ ամեն ոք պետք է իր մեղքերի համար մեռնի»։
Ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի, իսկ որդին հոր մեղքի տակ չպիտի ընկնի, ոչ էլ հայրը՝ իր որդու անիրավությունների։ Արդարի արդարությունն իր վրա է լինելու, անօրենի անօրենությունը՝ իր»։
որովհետև բոլորի հոգիներն էլ իմն են՝ ինչպես հորը, այնպես էլ որդունը. ով մեղանչի, հենց ինքն էլ պիտի մեռնի։