Բ ՕՐԵՆՔ 23:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե ուխտ ես անում Տիրոջը՝ քո Աստծուն, ապա մի՛ հապաղիր այն կատարել, որովհետև Տերը՝ քո Աստվածը, անպայման պահանջելու է քեզանից, և չկատարելու դեպքում մեղք կբարդես վրադ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե չուզենաս ուխտ անել, դա մեղք չի համարվի քեզ։ |
Թույլ մի՛ տուր, որ բերանդ մարմնիդ դրդի մեղքեր գործելու, և Աստծու առջև մի՛ ասա, թե «Անգիտությունից էր», որպեսզի Աստված ասածիդ վրա չբարկանա և չավերի ձեռքիդ գործերը։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Եթե մեկն ուխտ անի Տիրոջը, ապա իր անձի համար պիտի վճարի Տիրոջը.
Օտարից տոկոս կվերցնես, բայց ոչ քո եղբորից, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։
Իսրայելի որդիները չպատերազմեցին նրանց դեմ, որովհետև ժողովրդի բոլոր իշխանները Տիրոջով՝ Իսրայելի Աստծով երդվել էին նրանց, և ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։