Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,
Բ ՕՐԵՆՔ 23:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Օտարից տոկոս կվերցնես, բայց ոչ քո եղբորից, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ քո Տեր Աստծուն մի ուխտ ունես, չհապաղես այն կատարել, որովհետև քո Տեր Աստվածն անպատճառ այն պահանջելու է քեզանից, և դու մեղքի տեր կդառնաս։ |
Հակոբն ուխտ արեց՝ ասելով. «Եթե Տերը՝ Աստված, ինձ հետ լինի և ինձ պահպանի այն ճանապարհին, որով գնում եմ ես, ինձ ուտելու հաց և հագնելու հագուստ տա,
իր դրամը փոխ չի տալիս, տոկոսով էլ հետ չի պահանջում, անիրավությունից իր ձեռքը հետ է պահում, մարդու և նրա մերձավորի միջև արդար դատ է անում,
Լսել եք դարձյալ, թե ի՛նչ ասվեց նախնիներին. «Սուտ մի՛ երդվիր, այլ կատարի՛ր այն, ինչ երդվել ես Տիրոջը» (Ղևտ. 19.12)։
Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։
Իսրայելի դուստրերի մեջ և ոչ Իսրայելի որդիների մեջ պոռնիկ չպետք է լինի։ Իսրայելի դուստրերից և որդիներից որևէ մեկին չընծայաբերեք կուռքերի պոռնկության։
Եթե ուխտ ես անում Տիրոջը՝ քո Աստծուն, ապա մի՛ հապաղիր այն կատարել, որովհետև Տերը՝ քո Աստվածը, անպայման պահանջելու է քեզանից, և չկատարելու դեպքում մեղք կբարդես վրադ։
Հովնաթանի անունը համարում պետք է ունենա Դավթի տանը, եթե նույնիսկ Տերը Դավթի թշնամիներից վրեժ առնի»։