Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 22:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրանից թող գանձեն հարյուր սիկղ, հանձնեն կնոջ հորը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և տղամարդը երբեք չհամարձակվի արձակել նրան։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

նրա վրա տուգանք կդնեն հարյուր սիկղ արծաթ և կտան աղջկա հորը, որովհետև նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և իր ամբողջ կյանքի ընթացքում նա չի կարող արձակել նրան։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 22:19
6 Խաչաձեւ Հղումներ  

Եթե երկու տղամարդ կռվելիս զարնվեն մի հղի կնոջ, և կինը, երեխան դեռ չձևավորված, վիժի, հարվածողը թող հատուցի վնասն ըստ կնոջ ամուսնու պահանջի և ըստ դատավորների։


Այդ քաղաքի ծերերը թող կանչեն ու հանդիմանեն այդ մարդուն։


Իսկ եթե ճիշտ լինի նրա ասածը, և աղջկա կուսության ապացույց չգտնեն,


ապա աղջկան բռնաբարող տղամարդը աղջկա հորը պետք է տա հիսուն երկդրամյա արծաթ, իսկ աղջիկը պետք է դառնա նրա կինը։ Տղամարդը երբեք չպետք է հանդգնի արձակել նրան։