Դու ողջ ժողովրդի միջից ընտրի՛ր կարող մարդկանց՝ աստվածապաշտ, արդարադատ, գոռոզությունն ատող մարդկանց ու ժողովրդի վրա նրանց հազարապետներ, հարյուրապետներ, հիսնապետներ ու տասնապետնե՛ր կարգիր։
Եթե երկու տղամարդ կռվելիս զարնվեն մի հղի կնոջ, և կինը, երեխան դեռ չձևավորված, վիժի, հարվածողը թող հատուցի վնասն ըստ կնոջ ամուսնու պահանջի և ըստ դատավորների։
Նրանից թող գանձեն հարյուր սիկղ, հանձնեն կնոջ հորը այն բանի դիմաց, որ նա վարկաբեկել է իսրայելացի կույսի անունը։ Նա թող մնա նրա կինը, և տղամարդը երբեք չհամարձակվի արձակել նրան։