Բ ՕՐԵՆՔ 21:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և գերեվարվածների մեջ գեղեցիկ կին տեսնես ու ցանկանաս նրան քեզ կին առնել, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և գերիների մեջ մի գեղադեմ կին տեսնես, սիրես նրան ու նրան կին առնես քեզ, |
Եմովրը, նրանց դիմելով, ասաց. «Իմ որդի Սյուքեմն ամբողջ հոգով սիրել է ձեր դստերը։ Արդ, աղջկան նրան կնությա՛ն տվեք
Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին,
Որդյա՛կ, թող քեզ չհաղթի ցանկությունը գեղեցկության, քո աչքերը թող չկապվեն նրանով, և մի՛ հրապուրվիր նրա թարթիչներով,
«Երբ պատերազմի ելնես քո թշնամիների դեմ, և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, ավար վերցնես նրանց ունեցվածքը