Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։
Բ ՕՐԵՆՔ 20:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ կխնայես կանանց, երեխաներին ու բոլոր անասուններին և այն ամենը, ինչ գտնվում է քաղաքում։ Ամբողջ ավարը կվերցնես քեզ և կուտես քո թշնամիների ունեցվածքը, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց կանանց, երեխաներին ու անասուններին և ինչ որ կա այդ քաղաքում, դրա ամբողջ ավարը կվերցնես քեզ համար. և կուտես քո Տեր Աստծու՝ քո ձեռքը մատնած թշնամիներիդ ամբողջ ավարը։ |
Հովսափատն ու զորքը եկան կողոպտելու նրանց ավարը։ Նրանք գտան մեծ թվով անասուններ, հանդերձանք, ավար ու թանկարժեք առարկաներ և այս ամենը թալանեցին։ Նրանք երեք օր շարունակ հավաքում էին ավարը, որովհետև չափազանց շատ էր։
Գերիներին, բանակի կողոպուտն ու ավարը բերեցին Մովսեսի, Եղիազար քահանայի և Իսրայելի բոլոր որդիների մոտ՝ Մովաբի հովտում, Երիքովի դիմաց, Հորդանանի եզերքին։
Մադիամի կանանց, նրանց երեխաներին, նրանց անասունները, նրանց ամբողջ ունեցվածքն ու կարողությունն ավար առան։
Այդպես կվարվես նաև շատ հեռու գտնվող բոլոր քաղաքների հետ, որոնք այս ազգերի քաղաքներից չեն,
Ամբողջ ավարն ու անասուններն Իսրայելի որդիները կողոպտեցին, իսկ բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր էակ չթողեցին։
«Հարստությամբ գնացե՛ք ձեր տները. թշնամուց ավար առնված անասունը, արծաթը, ոսկին, պղինձը, երկաթը և զգեստները կիսե՛ք ձեր եղբայրների հետ»։
Գայիի և նրա թագավորի հետ վարվի՛ր այնպես, ինչպես վարվեցիր Երիքովի և նրա թագավորի հետ, սակայն ավարը և անասունները կպահես քեզ։ Քաղաքի հետևի կողմից դարանակալներ կարգի՛ր»։