Առնովնի ձորի եզերքին գտնվող Արոյեր քաղաքից, և այն քաղաքից, որ գտնվում է այդ ձորում, մինչև Գաղաադի սահմանները քաղաք չմնաց, որ փրկվեր մեր ձեռքից. բոլորը Տերը՝ մեր Աստվածը, մատնեց մեր ձեռքը։
կխնայես կանանց, երեխաներին ու բոլոր անասուններին և այն ամենը, ինչ գտնվում է քաղաքում։ Ամբողջ ավարը կվերցնես քեզ և կուտես քո թշնամիների ունեցվածքը, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Գայիի և նրա թագավորի հետ վարվի՛ր այնպես, ինչպես վարվեցիր Երիքովի և նրա թագավորի հետ, սակայն ավարը և անասունները կպահես քեզ։ Քաղաքի հետևի կողմից դարանակալներ կարգի՛ր»։