Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև նրանց երկրից մի քայլ իսկ չեմ տալու ձեզ, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև սեփականություն։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

նրանց հետ չկռվեք, որովհետև ես նրանց երկրից ձեզ մի ոտնաչափ անգամ տեղ չեմ տալու, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև ժառանգություն։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 2:5
13 Խաչաձեւ Հղումներ  

Ուստի Եսավը, այսինքն՝ Եդովմը, հաստատվեց Սեիր լեռան վրա։


Այս է Եսավի՝ եդովմացիների նախահոր սերունդը Սեիր լեռան վրա.


«Ես իմ մեծ զորությամբ և հաղթ բազուկով ստեղծեցի երկիրը, մարդկանց, անասուններին ու այն ամենը, ինչ կա երկրի երեսին. ես այն կտամ նրան, ով հաճելի է իմ աչքին։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ դարձրո՛ւ դեպի Սեիր լեռը, մարգարեացի՛ր նրա վրա


Մեկ արյունից ստեղծեց մարդկանց բոլոր ազգերը, որ բնակվեն ամբողջ երկրի երեսին, հաստատեց նախակարգյալ ժամանակները և դրեց նրանց բնակության սահմանները,


Այստեղ նրան և ոչ մի ժառանգություն չտվեց, մի ոտնաչափ տեղ անգամ, բայց խոստացավ նրան այս տեղը տալ բնակության համար և իրենից հետո՝ նրա սերնդին, երբ դեռ նա նույնիսկ որդի չուներ։


Այդպես արեց նաև Եսավի որդիներին՝ Սեիրում բնակվողներին. նույն կերպ Տերը նրանց առաջ ոչնչացրեց քոռեցիներին, և Եսավի որդիները, ստանալով այդ երկիրը, նրանց փոխարեն բնակվում են այդտեղ մինչև այսօր։


Նրանցից սնո՛ւնդ գնեք ու կերե՛ք, ջուրը նրանցից առե՛ք արծաթով ու խմե՛ք։


Երբ Բարձրյալն իրարից բաժանեց բոլոր ազգերին, երբ սփռեց Ադամի որդիներին, ազգերի սահմանները սահմանեց ըստ Աստծու հրեշտակների թվի։


Իսկ Իսահակին տվեցի Հակոբին և Եսավին, Եսավին որպես ժառանգություն տվեցի Սեիր լեռը։ Հակոբը և նրա որդիներն իջան Եգիպտոս և այնտեղ մեծ, բազմամարդ ու հզոր ազգ դարձան։ Եգիպտացիները նրանց չարչարեցին,