Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 2:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 նրանց հետ չկռվեք, որովհետև ես նրանց երկրից ձեզ մի ոտնաչափ անգամ տեղ չեմ տալու, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև ժառանգություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 նրանց դեմ պատերազմ չհրահրեք, որովհետև նրանց երկրից մի քայլ իսկ չեմ տալու ձեզ, որովհետև Սեիր լեռը Եսավին եմ տվել իբրև սեփականություն։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 2:5
13 Խաչաձեւ Հղումներ  

Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին և Եսավին տվեցի Սեիր լեռը որպես ժառանգություն, բայց Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս։


Եվ Եսավը բնակվեց Սեիր լեռան վրա։ Եսավը Եդովմն է։


Նա մեկ մարդուց ստեղծեց բոլոր ազգերին, որպեսզի բնակվեն ողջ երկրի երեսին. սահմանեց նախակարգյալ ժամանակները և նրանց բնակության սահմանները,


Եվ այստեղ նրան ժառանգություն չտվեց, ոչ էլ անգամ մի ոտնաչափ հող, բայց նրան խոստացավ տալ այս տիրույթը, իսկ նրանից հետո՝ նրա սերնդին, չնայած որ Աբրահամը դեռ որդի չուներ։


Եվ քեզ պիտի արտաքսեն մարդկանց միջից, և դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը, և քեզ արջառների պես խոտ են ուտեցնելու, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է»։


Եվ քեզ արտաքսելու են մարդկանց միջից, և դաշտի գազանների հետ պիտի լինի քո բնակությունը, և արջառների պես քեզ խոտ են ուտեցնելու, թրջվելու ես երկնքի ցողով, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև որ իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է։


"Ես եմ իմ մեծ զորությամբ և մեկնած բազկով արարել երկիրը, մարդուն և անասունին, որ երկրի երեսին են, և այն տալիս եմ նրան, ով հաճելի է իմ աչքին։


Երբ Բարձրյալը ազգերին ժառանգություն բաժանեց Եվ սփռեց Ադամի որդիներին, Ազգերի սահմանները դրեց Ըստ Իսրայելի որդիների թվի.


Ուտելիքը փողով գնե՛ք նրանցից և կերե՛ք. ջուրը նույնպես փողով գնե՛ք նրանցից և խմե՛ք,


ինչպես որ արեց Տերը Սեիրում բնակվող Եսավի որդիների համար, երբ քոռեցիներին բնաջնջեց նրանց առաջ. Եսավի որդիները քշեցին նրանց ու նրանց տեղում բնակվեցին և այնտեղ են մինչև այսօր։


Ահա սրանք են եդովմացիների նախահայր Եսավի սերունդները Սեիր լեռան վրա։


«Մարդո՛ւ որդի, դեմքդ դեպի Սեիր սա՛րը դարձրու և մարգարեացի՛ր նրա դեմ


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ