Նրանց առջև հարվածեցիր թագավորների ու ժողովուրդների, և բաժանեցին ու ժառանգեցին Եսեբոնի թագավոր Սեհովնի երկիրն ու Բասանի թագավոր Օվգի երկիրը։
Բ ՕՐԵՆՔ 2:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եսեբոնի արքա Սեհովնը, ինքն ու իր ժողովուրդը Սիասարում պատերազմի ելան մեր դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սեհոնն ինքը իր ամբողջ ժողովրդով Հասսայում պատերազմի դուրս ելավ մեր դեմ։ |
Նրանց առջև հարվածեցիր թագավորների ու ժողովուրդների, և բաժանեցին ու ժառանգեցին Եսեբոնի թագավոր Սեհովնի երկիրն ու Բասանի թագավոր Օվգի երկիրը։
Եվ Տերն ինձ ասաց. “Ահա Եսեբոնի արքա ամորհացի Սեհովնին ու նրա երկիրը հանձնում եմ քեզ։ Գրավի՛ր ու ժառանգի՛ր նրա երկիրը”։
Տերը՝ մեր Աստվածը, նրան մատնեց մեր ձեռքը, մենք հարվածեցինք նրան, նրա որդիներին ու նրա ամբողջ ժողովրդին։
«Այդտեղից ուղղվեցինք դեպի Բասան։ Բասանի արքա Օվգը, ինքն ու իր ողջ ժողովուրդը պատերազմի ելան մեր դեմ Եդրայինում։
Սրանք են այն թագավորները, որոնց կոտորեցին Մովսեսն ու Իսրայելի որդիները և որոնց երկիրը ժառանգեցին Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևելք, Առնովնի ձորից մինչև Ահերմոն լեռը և ամբողջ Արաբան՝ արևելյան կողմից.