Բ ՕՐԵՆՔ 19:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես օրինակ՝ նա, ով իր մերձավորի հետ մայրու անտառ է մտնում՝ ծառ կտրելու, և փայտ կտրելու համար բարձրացնում է կացինը, և կացնի գլուխը թռչում է և դիպչում ընկերոջը, ու սա մահանում է, նա թող փախչի, ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը և փրկվի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ մեկը, որ իր մերձավորի հետ անտառ գնա փայտ կտրելու, և կացնով փայտ կտրելու համար իր ձեռքը բարձրացնելիս կացինը, կոթից պոկվելով, դուրս թռչի և դիպչի մերձավորին, և նա մեռնի, նա թող փախչի և ընկնի այդ քաղաքներից մեկնումեկը, որ ապրի, |
Եվ այն մարդը, որն իր մտքերն է թաքցնում, պիտի թաքնվի, ինչպես հորդառատ ջրերից։ Իսկ Սիոնը նմանվելու է մի փառավոր գետի, որ հորդել է տոչորված երկրում։
ժողովուրդը սպանողին թող փրկի սպանվածի մերձավորների ձեռքից։ Ժողովուրդը նրան թող հետ ուղարկի ապաստան-քաղաք, որտեղ նա ապաստանել էր։ Նա թող բնակվի այնտեղ, մինչև որ վախճանվի սուրբ յուղով օծված քահանայապետը։
Այնտեղ թող փախչեն ու փրկվեն այն մարդասպանները, որոնք սպանել են ակամա և երբեք թշնամություն չեն ունեցել սպանվողի նկատմամբ։
Այնպես չլինի, որ սպանվածի արյունակից հարազատը, որի սիրտը այրվում է, սպանողին հետապնդի և ճանապարհի հեռու լինելու պատճառով հասնի ու սպանի նրան, ով մահվան դատապարտվելու ենթակա չէր, որովհետև նախապես սպանվածի նկատմամբ թշնամություն չէր ունեցել։