Բ ՕՐԵՆՔ 18:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց պետք է տաս նաև քո ցորենի, քո գինու, քո յուղի առաջին բերքը, քո ոչխարների առաջին խուզից ստացած բուրդը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու նրան պետք է տաս նաև քո ցորենի, գինու, յուղի երախայրիքը և քո ոչխարների առաջին խուզից ստացված բուրդը, |
Նույն կերպ կվարվես քո արջառի, ոչխարի ու էշի հետ։ Դրանք յոթ օր թող մնան իրենց մոր մոտ, իսկ ութերորդ օրը դրանք կնվիրաբերես ինձ։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և հնձեք նրա հունձը, առաջին բերքից մի խուրձ կբերեք քահանայի մոտ։
Ձեր տներից ընծայաբերեք ձեր հացի նվերը՝ առաջին բերքից թթխմորով եփված երկու հաց, յուրաքանչյուր հացը՝ երկու տասներորդական հունցված նաշիհից։
Եվ ոչ միայն սա, այլ նաև մենք, որ Հոգու երախայրիքն ունենք, մենք ևս ներքնապես հեծեծում ենք՝ սպասելով որդեգրությանը՝ մեր մարմնի փրկությանը։