Բ ՕՐԵՆՔ 18:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ մոգություններով զբաղվի, վհուկ կամ մեռելահմա լինի, ոգեհարցությամբ զբաղվի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նաև կախարդ կամ վհուկ, կամ բախտասաց կամ ոգեհարցուկ, |
Եվ եթե ձեզ ասեն՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ազգ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։
Վհուկներին մի՛ հետևեք և ոգեհարցների հետ մի՛ առնչվեք, որպեսզի նրանցով չպղծվեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Եթե որևէ տղամարդ կամ կին վհուկ կամ ոգեհարց լինի, թող մահապատժի ենթարկվի, թող նրանց քարկոծեն, որովհետև հանցավոր են”»։
Ես դեմ կելնեմ այն անձին, որ ծառայի վհուկներին ու ոգեհարցներին, ու կվերացնեմ նրան իր ժողովրդի միջից։
Եվ մինչ մենք աղոթելու էինք գնում, մեզ հանդիպեց մի աղախին, որին մի հարցուկ ոգի էր բռնել. նա իր գուշակություններով իր տերերին մեծ օգուտ էր տալիս։
Սավուղը ծպտվեց, ուրիշ զգեստներ հագավ ու գնաց երկու մարդկանց հետ։ Նրանք գիշերը հասան կնոջ մոտ։ Սավուղը նրան ասաց. «Դյութությո՛ւն արա և կանչի՛ր նրան, ում որ քեզ կասեմ»։