Եվ եթե պահես այն ամենը, ինչ քեզ պատվիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետևես իմ պատվիրաններին ու հրամաններին, ինչպես արեց իմ ծառա Դավիթը, ապա կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես Դավթի համար շինեցի,
Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։
Աստված իմաստությունը, գիտությունը և ուրախությունը տալիս է այն մարդուն, որը հաճելի է իր առջև, իսկ մեղավորին տալիս է հավաքելու և դիզելու հոգս, որպեսզի նա ձեռք բերածը տա այն մարդուն, որը հաճելի է Աստծու առջև։ Բայց սա ևս ունայնություն է, քամուն բռնելու նման։
Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ արյունոտ միս եք ուտում և աչքներդ գցում եք կուռքերին, արյուն եք թափում, դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել։
Զգո՛ւյշ եղիր ու լսի՛ր. կկատարես այն ամենը, ինչ պատգամում եմ քեզ, որպեսզի հավիտյանս լավ լինի քեզ և քո որդիների համար, եթե բարին ու հաճելին անես Տիրոջ՝ քո Աստծու առջև»։
Նրա նզովված իրերից ոչինչ չվերցնես, որպեսզի Տերը մեղմի իր բարկությունը, գթառատ լինի քո նկատմամբ, ողորմի քեզ և քեզ բազմացնի այնպես, ինչպես երդվել էր Տերը քո հայրերին,
Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։
Պատվի՛ր քո հորն ու քո մորը, ինչպես պատվիրել է քեզ Տերը՝ քո Աստվածը, որպեսզի բարիքի արժանանաս, և երկար ապրես այն երկրի վրա, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Գնացե՛ք այն ճանապարհով, որ պատվիրել է ձեզ Տերը՝ մեր Աստվածը, որպեսզի տեղավորի ձեզ ու բարիք գործի ձեզ համար, և դուք երկար ապրեք այն երկրում, որ ստանալու եք իբրև ժառանգություն»։
Կատարի՛ր այն, ինչ բարի ու հաճելի է Տիրոջ՝ քո Աստծու առջև, որպեսզի լավ լինի քեզ համար, և դու մտնես ու ժառանգես այն բարեբեր երկիրը, որ Տերը երդվեց տալ մեր հայրերին՝