Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:38 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

38 Եվ եթե պահես այն ամենը, ինչ քեզ պատվիրելու եմ, ընթանաս իմ ճանապարհով ու գործես այն, ինչ հաճելի է ինձ, հետևես իմ պատվիրաններին ու հրամաններին, ինչպես արեց իմ ծառա Դավիթը, ապա կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես Դավթի համար շինեցի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

38 Եվ եթե լինի այնպես, որ լսես այն ամենը, ինչ պատվիրեմ քեզ, գնաս իմ ճանապարհով և անես այն, ինչ հաճելի է ինձ, և պահես իմ կանոններն ու պատվիրանները, ինչպես անում էր իմ Դավիթ ծառան, այն ժամանակ ես կլինեմ քեզ հետ և քեզ համար հաստատուն տուն կշինեմ, ինչպես շինել եմ Դավթի համար, և Իսրայելը կտամ քեզ։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:38
20 Խաչաձեւ Հղումներ  

ինչպես եղել է այն օրերից ի վեր, երբ Իսրայելի՝ իմ ժողովրդի վրա դատավորներ կարգեցի։ Քեզ պիտի ազատեմ քո բոլոր թշնամիներից։ Քեզ մեծ տուն պիտի դարձնեմ։


Հավիտյան հաստատուն պիտի լինեն նրա անունն ու թագավորությունն իմ առաջ, նրա աթոռը հավիտյան կանգուն պիտի մնա իմ առաջ”»։


Ես քեզ եմ ընտրում, դու կթագավորես, ինչպես որ քո սիրտը կկամենա. թագավոր կլինես Իսրայելի վրա։


և քեզ կհանձնեմ Իսրայելը։ Այս պատճառով պիտի տանջեմ Դավթի սերունդը, բայց ոչ ընդմիշտ”»։


Սողոմոնի ծերության օրերին կանայք նրա սիրտը խոտորեցրին օտար աստվածների կողմը, և նա ամբողջ հոգով չկապվեց Տիրոջը՝ իր Աստծուն, ինչպես իր հոր՝ Դավթի սիրտն էր կապված։


Եվ եթե ընթանաս իմ ճանապարհով, կատարես իմ հրամաններն ու պատվիրանները, ինչպես ընթացել էր քո հայր Դավիթը, ապա քո կյանքի օրերը կերկարեցնեմ»։


«Ահա տուն ես շինում։ Եթե ըստ իմ հրամանների ընթանաս, իմ օրենքներն ի գործ դնես, պահես իմ բոլոր պատվիրաններն ու դրանցով առաջնորդվես, ապա կկատարեմ քո նկատմամբ այն խոստումը, որ տվել էի քո հորը՝ Դավթին.


այն օրերից, երբ Իսրայելի իմ ժողովրդի վրա դատավորներ էի կարգել։ Ես խոնարհեցրի քո բոլոր թշնամիներին և պիտի բազմացնեմ քեզ ու ես՝ Տերս, քեզ համար տուն պիտի կառուցեմ։


Եվ քանի որ մանկաբարձները երկյուղ ունեցան Աստծուց, ընտանիքներ ստեղծեցին իրենց համար։


Արդ, եթե ուշադիր լսեք իմ ասածը և պահեք իմ ուխտը, դուք բոլոր ազգերի մեջ կլինեք իմ սեփական ժողովուրդը, որովհետև իմն է ողջ երկիրը։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե իմ ճանապարհներով գնաս և իմ հրամանները պահես, դու կդատես իմ տունը, և եթե պահես իմ գավիթները, քեզ կտամ, որ շրջեն դրանց մեջ, որ կանգնած են ահա։


այն մի՛ կեր, որպեսզի լավ լինի քեզ և քեզանից հետո քո որդիներին, բարին ու հաճելին գործելով Տիրոջ՝ քո Աստծու առջև։


Եթե լսես Տիրոջ՝ քո Աստծու ձայնը, պահես ու կատարես բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ,


Տերը, որ գնալու է քո առջևից, չի լքելու և չի անտեսելու քեզ։ Մի՛ երկնչիր, մի՛ վախեցիր»։


Ոչ ոք ձեր դեմ չի կանգնի քո կյանքի բոլոր օրերում։ Ինչպես Մովսեսի հետ էի, այդպես էլ կլինեմ քեզ հետ, և չեմ լքի քեզ և անտես չեմ անի քեզ։


Ես ինձ համար հավատարիմ մի քահանա մեջտեղ պիտի հանեմ, որ կատարի այն ամենը, ինչ կա իմ մտքում և հոգում։ Նրա սերունդը հաստատուն պիտի պահեմ, որ միշտ իմ օծյալի առջև ծառայի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ