Բ ՕՐԵՆՔ 11:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ձեր աչքերը տեսան Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց ձեր մեջ մինչև այսօր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն ձեր աչքերը տեսել են Տիրոջ արած բոլոր մեծամեծ գործերը։ |
Եվ թե ի՛նչ բերեց Դաթանի ու Աբիրոնի գլխին, որոնք Ռուբենի ցեղից Եղիաբի որդիներն էին, թե ինչպես երկիրը, իր երախը բանալով, ամբողջ Իսրայելի միջից կուլ տվեց նրանց, նրանց ընտանիքներն ու վրանները, նրանց ողջ ունեցվածքը։
«Ուրեմն պահե՛ք նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ ձեզ, որպեսզի ապրեք, բազմանաք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, դեպի ուր անցնում եք Հորդանան գետով՝ ժառանգելու այն,
Լսի՛ր Տիրոջ՝ քո Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։
հզոր ձեռքով ու բարձր բազկով կատարված այն մեծամեծ փորձանքները, նշաններն ու զարմանահրաշ գործերը, որոնք տեսան ձեր աչքերը։
Ձեր աչքերը տեսան, թե ինչ արեց Տերը Բելփեգովրին, երբ Տերը՝ մեր Աստվածը, ձեր միջից վերացրեց նրանց, ովքեր պաշտեցին Բելփեգովրին,
ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործություններ, որ նա արեց հզոր ձեռքով և բարձր բազկով, ինչպես այնտեղից հանեց քեզ Տերը՝ քո Աստվածը, նույնպես կանի այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։
Նրան թաղեցին իր ժառանգության սահմաններում՝ Թամնաթսարայում, Եփրեմի լեռան վրա, Գայաս լեռան հյուսիսային կողմում։