Բ ՕՐԵՆՔ 10:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես դառնալով իջա լեռից ու տախտակները դրեցի տապանակի մեջ, և դրանք այնտեղ են մնում, ինչպես պատվիրել էր ինձ Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ետ դառնալով՝ իջա լեռից, տախտակները դրեցի այն տապանակի մեջ, որ պատրաստել էի, որպեսզի դրանք մնան այնտեղ, ինչպես Տերը պատվիրել էր ինձ։ |
Քավությունը կդնես տապանակի վրա՝ վերևի կողմից։ Տապանակի մեջ կդնես այն վկայությունները, որ ես պիտի տամ քեզ։
Մովսեսը վերադառնալով իջավ լեռից՝ Վկայության երկու տախտակները ձեռքին։ Քարե տախտակներ՝ գրված երկու երեսին՝ այս ու այն կողմից։
Մովսեսը Տիրոջ առջև էր քառասուն օր ու քառասուն գիշեր։ Նա հաց չկերավ, ջուր չխմեց և տախտակների վրա գրի առավ ուխտի խոսքերը՝ տասը պատվիրանները։
Մովսեսն իջնում էր Սինա լեռից, և ուխտի երկու տախտակները նրա ձեռքին էին։ Լեռից իջնելիս Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը ճառագում է։
և ես այդ տախտակների վրա կգրեմ այն նույն պատգամները, որ կային առաջին տախտակների վրա, որոնք դու ջարդեցիր։ Սրանք կդնես տապանակի մեջ”։
Եվ վերադառնալով իջա լեռից՝ երկու տախտակներն իմ երկու ձեռքին, մինչ լեռը բորբոքված էր կրակով։
Հեսուն ուրիշ տասներկու քարեր կանգնեցրեց Հորդանան գետի մեջ, այնտեղ, ուր ոտք էին դրել Տիրոջ Ուխտի տապանակը տանող քահանաները, և մինչև այսօր դրանք այնտեղ են։