Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 34:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Մովսեսն իջնում էր Սինա լեռից, և ուխտի երկու տախտակները նրա ձեռքին էին։ Լեռից իջնելիս Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը ճառագում է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Երբ Մովսեսն իջնում էր Սինա լեռից, վկայության երկու տախտակներն իր ձեռքին էին լեռից իջնելիս։ Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը լուսափայլում էր։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 34:29
22 Խաչաձեւ Հղումներ  

և նրանց առջև պայծառակերպվեց։ Նրա դեմքն արեգակի պես լուսավորվեց, իսկ զգեստները լույսի պես սպիտակ դարձան։


Եվ երբ աղոթքի էր կանգնած, նրա երեսի տեսքը այլակերպվեց, նրա հագուստը փոխվեց և փայլուն-սպիտակ դարձավ։


Մովսեսը վերադառնալով իջավ լեռից՝ Վկայության երկու տախտակները ձեռքին։ Քարե տախտակներ՝ գրված երկու երեսին՝ այս ու այն կողմից։


Եվ իր աջ ձեռքում յոթ աստղ ուներ, բերանից էլ սրած երկսայրի սուր էր ելնում, և նրա երեսը փայլում էր ինչպես ճառագայթող արեգակը։


և ոչ թե Մովսեսի նման, որ քողով ծածկում էր իր երեսը, որպեսզի իսրայելացիները մինչև վերջ չնայեն այն փառքին, որն անհետանալու էր։


Տեսա երկնքից իջնող այլ զորավոր հրեշտակ. ամպի մեջ էր փաթաթված, գլխին՝ ծիածան, և նրա երեսը նման էր արեգակի, իսկ նրա ոտքերը՝ հրեղեն սյուների։


Նայելով նրան՝ ատյանում բոլոր նստածները տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։


Բժշկվածը չգիտեր, թե ո՛վ է նա, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այդտեղից։


Եվ Պետրոսը ելավ և գնում էր նրա հետևից ու չէր իմանում, թե հրեշտակի միջոցով պատահածն արդյոք իրակա՞ն է, որովհետև կարծում էր, թե տեսիլք է տեսնում։


Պողոսն ասաց. «Չգիտեի, եղբայրնե՛ր, որ քահանայապետն է, քանի որ գրված է. «Քո ժողովրդի իշխանին չպիտի անիծես» (Ելք 22.27)։


Եվ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում, չգիտեի՞ք, թե ես Հորս տանը պետք է լինեմ»։


Քանի որ չգիտեր՝ ի՛նչ էր խոսում, որովհետև սարսափահար էին։


Դալիլան ասաց. «Այլազգիները հարձակվել են քեզ վրա, Սամփսո՛ն»։ Նա զարթնեց քնից և ասաց. «Վեր կենամ և անեմ այնպես, ինչպես միշտ, և թափ տամ»։ Նա չգիտեր, որ Տերը հեռացել էր իրենից։


Երբ Գայիի թագավորն այս տեսավ, շտապ վեր կացավ և ելավ նրանց դեմ։ Քաղաքի մարդիկ, ինքը և ամբողջ ժողովուրդն այն ժամանակ գնացին նրանց դեմ Արաբայի հովտում պատերազմելու։ Բայց Գայիի թագավորը չգիտեր, որ քաղաքի հետևի կողմում դարան են պատրաստել։


Կինը, որ մինչ այդ երկու մարդկանց առնելով՝ թաքցրել էր, նրանց ասաց. «Ինձ մոտ մարդիկ մտան, բայց ես չգիտեի, թե որտեղի՛ց են։


Կրկին վերադարձավ և նրանց քնի մեջ գտավ, որովհետև նրանց աչքերը ծանրացել էին, և չէին իմանում, թե ի՛նչ պատասխան տան նրան։


Երբ Իսրայելի որդիները տեսան այն, իրար ասացին. «Ի՞նչ է սա»։ Որովհետև չգիտեին, թե դա ի՛նչ է։ Եվ Մովսեսն ասաց նրանց. «Դա այն հացն է, որ Տերը տվեց ձեզ՝ ուտելու։


Եվ երբ Սինա լեռան վրա ավարտեց իր խոսքը, Մովսեսին տվեց Վկայության երկու տախտակները՝ քարեղեն տախտակներ՝ գրված Աստծու մատով։


Ես դառնալով իջա լեռից ու տախտակները դրեցի տապանակի մեջ, և դրանք այնտեղ են մնում, ինչպես պատվիրել էր ինձ Տերը։


Ո՞վ է ճանաչում իմաստուններին, և ո՞վ կարող է այս հարցերի մեկնությունը տալ։ Մարդու իմաստությունը լույս է տալիս նրա երեսին, բայց անամոթի երեսը ատելի է լինում։


Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը ճառագում է։ Մովսեսը քողով ծածկում էր երեսը մինչև խոսելու համար Տիրոջ մոտ մտնելը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ