Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։
Բ ՕՐԵՆՔ 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսվա առաջին օրը Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր իրեն նրանց վերաբերյալ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քառասուներորդ տարվա տասնմեկերորդ ամսի մեկին Մովսեսը Իսրայելի բոլոր որդիներին ասաց այն ամենը, ինչ Տերը նրանց մասին պատվիրել էր իրեն. |
Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։
Եգիպտացիների երկրից նրանց դուրս գալու երկրորդ տարվա երկրորդ ամսի առաջին օրը Սինայի անապատում՝ Վկայության խորանում, Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։
Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ լեռը և մեռավ այնտեղ եգիպտացիների երկրից Իսրայելի որդիների դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի առաջին օրը։
Ժողովուրդը Հորդանան գետից դուրս եկավ առաջին ամսի տասներորդ օրը։ Իսրայելի որդիները բանակեցին Գաղգաղայում՝ Երիքովի արևելյան կողմում։