Բ Տիմոթեոսին 4:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք ականջները կդարձնեն ճշմարտությունից և կընկնեն առասպելների գիրկը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով՝ կմոլորվեն։ |
Նրանք մարգարեներին ասում էին. «Մի՛ ահազանգեք, այլ խոսե՛ք մեզ հետ ու մեզ պատմե՛ք մեկ այլ մոլորության մասին.
Բայց չկամեցան լսել, այլ դարձրին իրենց թիկունքը հիմարությամբ և ծանրացրին իրենց ականջները՝ չլսելու համար։
Քանի որ այդ ժողովրդի սիրտը թանձրացել է, ծանր են լսում իրենց ականջներով, իրենց աչքերը փակել են. այդ պատճառով աչքերով չեն տեսնում, ականջներով չեն լսում, սրտով չեն հասկանում, որով և դարձի չեն գա, որ նրանց բժշկեմ” (Ես. 6.9-10)։
Նրանք, բարձրաձայն աղաղակելով, փակեցին իրենց ականջները և բոլորը միասին նետվեցին Ստեփանոսի վրա։
և չզբաղվեն անվերջանալի առասպելներով ու ազգաբանություններով, որոնք վեճեր են հարուցում և չեն նպաստում Աստծու ծրագրերին՝ հիմնված հավատի վրա։
Իսկ պիղծ խոսքերից ու պառավական առասպելներից հեռո՛ւ մնա և ինքդ քեզ մարզի՛ր աստվածապաշտությամբ,
Ո՛վ Տիմոթեոս, պահի՛ր ավանդը՝ հեռու մնալով պիղծ ու նորահնար տեսություններից և մոլար անուն գիտության հակառակություններից,
Իմացա՛ծ եղիր, որ մեզ լքեցին բոլոր նրանք, ովքեր Ասիայից էին, այդ թվում և Ֆիգելոսն ու Հերմոգենեսը։
և ուշադրություն չդարձնեն հրեական առասպելներին և ճշմարտությունից շեղված մարդկանց պատվերներին։
Ոչ թե շինծու առասպելների հետևից գնալով ձեզ ճանաչեցրինք մեր Տեր Հիսուսի Քրիստոսի զորությունը և գալուստը, այլ հենց մենք ականատես եղանք նրա մեծությանը.