Բ Տիմոթեոսին 4:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քարոզի՛ր Աստծու խոսքը, հայտարարի՛ր այն ամեն առիթով՝ պատեհ թե անպատեհ, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր մեծ համբերատարությամբ և ուսուցանելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քարոզի՛ր Աստծու խոսքը՝ պատեհ թե անպատեհ առիթով, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր ամենայն համբերատարությամբ և վարդապետությամբ։ |
«Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր ըստ նախկին քարոզության, որ խոսեցի քեզ հետ»։
Եվ նրանք Հիսուսի մոտ գալով՝ թախանձագին աղաչում էին նրան և ասում. «Արժանի է նա, որին այս շնորհը պիտի անես,
Հիսուսը նրան ասաց. «Թող մեռածնե՛րը թաղեն իրենց մեռելներին, իսկ դու գնա՛, քարոզի՛ր Աստծու արքայությունը»։
Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խոսքն էին քարոզում՝ որպես օգնական ունենալով նաև Հովհաննեսին։
Շաբաթ օրը քաղաքից դուրս ելանք դեպի գետափ, որտեղ հրեաները սովոր էին աղոթք անելու։ Նստած խոսում էինք հավաքված կանանց հետ։
Մի շաբաթ օր, մինչ հավաքվել էինք հաց կտրելու, Պողոսը խոսում էր նրանց հետ, և քանի որ հաջորդ օրը գնալու էր, խոսքը երկարեց մինչև կեսգիշեր։
կամ ինչպե՞ս կքարոզեին, եթե չառաքվեցին։ Ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերն ավետարանիչների, որ խաղաղության ու բարության ավետիսն են տալիս» (հմմտ. Ես. 52.7)։
Ես՝ Պողոսս, եկեղեցու սպասավոր եղա ըստ Աստծու տնօրինության, որ տրված է ինձ՝ ձեր մեջ ամբողջությամբ քարոզելու Աստծու խոսքը,
Միաժամանակ աղոթե՛ք նաև մեզ համար, որպեսզի Աստված մեր առաջ բացի քարոզության դուռը, որ կարողանանք ավետել Քրիստոսի խորհուրդը, որի համար էլ կապանքների մեջ եմ,
Եվ դուք, նմանվելով մեզ և Տիրոջը, Սուրբ Հոգու պարգևած ուրախությամբ ընդունեցիք Խոսքը սաստիկ նեղության մեջ՝
Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, խրատե՛ք անկարգներին, քաջալերե՛ք երկչոտներին, պաշտպա՛ն եղեք թույլերին, համբերատա՛ր եղեք բոլորի հանդեպ։
Մինչև իմ գալը ուշադրությո՛ւն դարձրու Աստծու խոսքի ընթերցանությանը, խրատելուն ու վարդապետելուն։
Իսկ այն երեցներին, որոնք մեղանչել են, հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսները ևս վախենան։
Եթե մեկն ինքն իրեն մաքրի այդպիսի բաներից, կդառնա պատվավոր մի անոթ՝ սրբագործված և պիտանի իր Տիրոջը, պատրաստ ամեն բարի գործի։
հակառակողներին հանդարտությամբ խրատելու։ Աստված նրանց թերևս ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը
Իսկ դու հետևեցիր իմ վարդապետությանը, իմ առաջնորդությանը, իմ հոժարությանը, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը,
Եվ ճիշտ է այս վկայությունը։ Դրա համար նրանց խստագույնս կշտամբի՛ր, որպեսզի առողջ լինեն հավատի մեջ
Այս ամենը խոսի՛ր, հորդորի՛ր և հանդիմանի՛ր ամենայն խստությամբ, որպեսզի չլինի թե որևէ մեկը քեզ արհամարհի։