Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 7:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 և երանի՜ նրան, որ իմ պատճառով չի գայթակղվի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Եվ երանի՜ նրան, ով իմ պատճառով չի ընկնի»։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 7:23
11 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երանի՜ նրան, ով չի գայթակղվի իմ պատճառով»։


Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։


Սիմեոնը նրանց օրհնեց և ասաց նրա մորը՝ Մարիամին. «Ահա սա է, որ պատճառ է դառնալու Իսրայելի մեջ շատերի անկման ու բարձրացման և նշան՝ հակառակության։


Նա պատասխանեց նրանց և ասաց. «Գնացե՛ք, պատմե՛ք Հովհաննեսին, ինչ որ դուք տեսաք և լսեցիք. որ կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները մաքրվում են, խուլերը՝ լսում, մեռյալները հարություն են առնում, աղքատները Բարի լուրն են լսում.


Եվ երբ Հովհաննեսի պատգամաբերները գնացին, նա սկսեց ժողովրդին խոսել Հովհաննեսի մասին. «Ի՞նչ տեսնելու համար դուրս եկաք անապատ. քամուց շարժվող մի եղե՞գ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ