Դպրապետին։ Տիրոջ ծառա քաջամարտիկ Դավիթն այս օրհներգությունը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սավուղի ձեռքից
Բ Տիմոթեոսին 2:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Փախի՛ր երիտասարդական ցանկություններից և հետամո՛ւտ եղիր արդարության, հավատի, սիրո, խաղաղության ու սրբության, նրանց հետ, որոնք մաքուր սրտով աղոթում են Տիրոջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երիտասարդական ցանկություններից փախի՛ր և հետամո՛ւտ եղիր արդարությանը, հավատին, սիրուն, խաղաղությանը՝ Տիրոջ անունը մաքուր սրտով կանչողների հետ։ |
Դպրապետին։ Տիրոջ ծառա քաջամարտիկ Դավիթն այս օրհներգությունը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սավուղի ձեռքից
Երբ մի կին ընդունի տղամարդու սերմը, երկուսն էլ պետք է լվացվեն ջրով։ Նրանք անմաքուր են մինչև երեկո։
և այստեղ էլ քահանայապետներից իշխանություն ունի կապանքի տակ պահելու բոլոր նրանց, որ քո անունն են կրում»։
որովհետև Աստծու արքայությունը ուտելիք ու ըմպելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով.
Եղբայրնե՛ր, հորդորում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, որ բոլորդ միաբանվեք, և ձեր մեջ պառակտումներ չլինեն, այլ հաստատվեք նույն մտքով և նույն համոզմունքով։
Կորնթոսում գտնվող Աստծու եկեղեցուն, նրանց, ովքեր Քրիստոս Հիսուսով ընծայված են՝ կոչված սուրբ լինելու, բոլոր նրանց հետ, ովքեր ամեն տեղ պաշտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ նրանց և մեր Տիրոջը,
Սիրո՛ հետամուտ եղեք։ Նաև նախանձախնդի՛ր եղեք հոգևոր պարգևներին, բայց ավելի շատ՝ մարգարեությանը.
Փախե՛ք պոռնկությունից։ Ամեն մեղք, որ մարդ գործում է, նրա մարմնից դուրս է, բայց ով պոռնկանում է, մեղանչում է իր մարմնի դեմ։
Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության և երկմտության։
Ոչ ոք երիտասարդ տարիքդ թող չարհամարհի, ընդհակառակը՝ օրինա՛կ եղիր հավատացյալներին խոսքով, վարմունքով, սիրով, հավատով, մաքրությամբ։
Բայց դու, ո՛վ մարդ Աստծու, փախի՛ր այսպիսի բաներից և հետամո՛ւտ եղիր արդարության, աստվածապաշտության, հավատի, սիրո, համբերության և հեզության։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,
Սիրելի՛ս, մի՛ նմանվիր չարին, այլ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է. և ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել։