Բոլոր նրանք, որ նրանց շրջակայքում էին բնակվում, օգնում և զորացնում էին նրանց ձեռքերը՝ տալով արծաթ, ոսկի, կահ-կարասի ու անասուն. ընծաներով ու նվերներով լիացնում էին նրանց։
Բ Տիմոթեոսին 2:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ են լինում, այլև փայտե ու խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, մյուսները՝ ոչ պատվավոր գործածության։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մեծ տան մեջ ոչ միայն ոսկյա ու արծաթյա անոթներ կան, այլև փայտյա և խեցե։ Կան, որ պատվավոր գործածության համար են, և կան ոչ պատվավոր գործածության համար։ |
Բոլոր նրանք, որ նրանց շրջակայքում էին բնակվում, օգնում և զորացնում էին նրանց ձեռքերը՝ տալով արծաթ, ոսկի, կահ-կարասի ու անասուն. ընծաներով ու նվերներով լիացնում էին նրանց։
Եվ Տիրոջ տան հարստությունը՝ արծաթեղեն և ոսկեղեն, որ Նաբուքոդոնոսորը բերել էր Երուսաղեմից՝ Տիրոջ տնից, և դրել Բաբելոնում, հրամայեց դուրս հանել, որպեսզի տանեն Երուսաղեմ՝ Տիրոջ տաճարը, ու դնեն իր տեղում՝ Աստծու տանը, որտեղ էր նախօրոք»։
Զոհասեղանի ծայրերին եզե՛րք պատրաստիր։ Մոխրի ամանները, տաշտերը, մսահանները, կրակամանները և ամբողջ սպասքը պղնձից կպատրաստես։
Սիոնի պատվական որդիները, որ ավելի պատվական էին, քան թանկագին քարերը, ինչպե՜ս համարվեցին խեցեղեն ամաններ՝ բրուտների ձեռքի աշխատանք։
Արդ, ո՞վ ես դու, ո՛վ մարդ, որ Աստծու դեմ ես խոսում. մի՞թե ստեղծվածն իր ստեղծողին կասի՝ ինչո՞ւ ինձ այսպես ստեղծեցիր։
Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։
Իսկ եթե ուշանամ, ուզում եմ, որ իմանաս, թե ինչպես պետք է շարժվես Աստծու տան մեջ, որ եկեղեցին է կենդանի Աստծու, սյունը և հաստատությունը ճշմարտության։
Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.