Դպրապետին։ Տիրոջ ծառա քաջամարտիկ Դավիթն այս օրհներգությունը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սավուղի ձեռքից
Բ Տիմոթեոսին 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ նախապես կար քո տատի՝ Լավոդիայի, և քո մոր՝ Եվնիկեի մեջ. համոզված եմ, որ կա նաև քո մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։ |
Դպրապետին։ Տիրոջ ծառա քաջամարտիկ Դավիթն այս օրհներգությունը Տիրոջն ուղղեց այն օրը, երբ Տերը փրկեց նրան բոլոր թշնամիների ու Սավուղի ձեռքից
Որ հաջորդ սերունդն էլ ճանաչի։ Որդիները, որ ծնվելու են, պիտի ելնեն Եվ պատմեն այդ իրենց զավակներին,
Այս ամենից հետո,- ասում է Տերը,- նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։
Երբ Հիսուսը տեսավ իր մոտ եկող Նաթանայելին, նրա մասին ասաց. «Ահա իսկական մի իսրայելացի, որի մեջ նենգություն չկա»։
Պողոսը եկավ հասավ Դերբե և Լյուստրա։ Եվ այնտեղ Տիմոթեոս անունով մի աշակերտ կար՝ հավատացյալ հրեա կնոջ և հեթանոս հոր որդի,
Արքան այս բաներին գիտակ է, դրա համար համարձակ եմ խոսում, քանի որ չեմ կամենում այս բոլորից որևէ բան քեզնից ծածկել, որովհետև այս ամենը մի խուլ անկյունում չի եղել։
Այս գիտեմ և համոզված եմ Քրիստոս Հիսուսով, որ ինքնին պիղծ բան չկա։ Բայց ով կարծում է, թե ինչ-որ բան պիղծ է, իր համար է պիղծ։
Մեկը վեր է դասում օրն օրից, իսկ մյուսը բոլոր օրերը հավասար է համարում։ Յուրաքանչյուր ոք թող իր համոզումը պահի։
Ես ինքս էլ, եղբայրնե՛ր իմ, համոզված եմ ձեզ համար, որ դուք լի եք բարությամբ, լի եք ամբողջական գիտությամբ, կարող եք միմյանց խրատել։
որովհետև համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ ներկա և ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները,
Այս խրատները տալով եղբայրներին՝ Քրիստոս Հիսուսի մի բարի սպասավոր կլինես՝ սնված հավատի խոսքերով և այն բարի վարդապետությամբ, որին հետևող եղար։
Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ո՛ւմ եմ հավատացել, և վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։
որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։
Հավատի՛ մեջ մեռան սրանք բոլորը և դեռևս խոստումները չստացած։ Բայց հեռվից տեսան այդ խոստումները և ցնծացին ու խոստովանեցին, որ իրենք օտար և պանդուխտ են երկրի վրա։
Սիրելինե՛ր, թեպետ այսպես եմ խոսում, բայց վստահ եմ ձեզ վրա, որ լավագույն ուղու վրա եք, մանավանդ որ այն առաջնորդում է փրկությանը։
Մաքրե՛ք ձեր հոգիները՝ հնազանդվելով ճշմարտությանը, կեղծավորություն չխառնելով եղբայրասիրությանը, մաքուր սրտով ջերմորեն շարունակ սիրելով միմյանց,