Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։
Բ Տիմոթեոսին 1:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երախտապարտ եմ Աստծուն, որին ծառայում եմ մաքուր խղճով, ինչպես իմ նախնիներն էին ծառայում, և իմ աղոթքներում գիշեր-ցերեկ անդադար քեզ եմ հիշում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երախտապարտ եմ Աստծուն, որին պաշտում եմ մաքուր խղճով, ինչպես նախնիներիցս ի վեր, որ իմ աղոթքներում գիշեր ու զօր անդադար հիշում եմ քեզ, |
Գրեթե ութսունչորս տարեկան մի այրի էր, չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն։
Եվ նա ասաց. «Ես հրեա մարդ եմ՝ ծնված Կիլիկիայի Տարսոն քաղաքում, դաստիարակվել եմ այս քաղաքում՝ Գամաղիելի ոտքերի մոտ, կրթվել ըստ հայրենի օրենքի ճշմարտության։ Նախանձահույզ էի Աստծու հանդեպ, ինչպես դուք բոլորդ՝ այսօր։
Պողոսը, հայացքն ուղղելով ատյանին, ասաց. «Եղբայրնե՛ր, ես ամենայն ուղղամտությամբ եմ ապրել Աստծու առաջ մինչև այսօր»։
Բայց խոստովանում եմ քեզ, որ համաձայն այն ճանապարհի, որի մասին ասում են՝ հերձված է, այդպե՛ս եմ պաշտում իմ հայրենի Աստծուն՝ հավատալով այն ամենին, որ գրված է Օրենքում և մարգարեների մեջ։
Բոլոր հրեաներն էլ տեղյակ են իմ կյանքին մանկությունիցս ի վեր, որը հենց սկզբից անցել է Երուսաղեմում՝ իմ ազգի մեջ։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Հրեության մեջ ավելի առաջադեմ էի ինձ ազգակից շատ հասակակիցներից և շատ ավելի նախանձախնդիր էի իմ հայրենի ավանդություններին։
Գիշեր-ցերեկ թախանձագին աղոթում ենք, որ կարողանանք տեսնել ձեր երեսը և լրացնենք այն, ինչ պակասում է ձեր հավատին։
պահես հավատը մաքուր խղճմտանքով, որը ոմանք մերժեցին և նավաբեկության ենթարկվեցին հավատի մեջ։
Իսկ ով իսկապես այրի է և մենակ է մնացել, իր հույսն Աստծու վրա է դնում, զօրուգիշեր ժամանակն անցկացնում է աղոթքով ու խնդրանքով։
Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ նախապես կար քո տատի՝ Լավոդիայի, և քո մոր՝ Եվնիկեի մեջ. համոզված եմ, որ կա նաև քո մեջ։
որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։
Քավ լիցի, որ ես մեղանչեմ Տիրոջ դեմ՝ հրաժարվելով ձեզ համար աղոթելուց։ Ծառայե՛ք Տիրոջը, և ձեզ ցույց կտամ բարի և ուղիղ ճանապարհը։