Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։
Բ Պետրոս 3:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ նախահայրերի ննջելուց հետո ամեն ինչ նույնն է մնում, ինչպես որ արարչագործության սկզբից էր»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ պիտի ասեն. «Ո՞ւր է նրա գալստյան խոստումը, քանի որ այն ժամանակից ի վեր, երբ հայրերը վախճանվեցին, ամեն բան աշխարհի արարչության սկզբից նույնն է մնում»։ |
Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։
Ի՞նչ է անցյալը. այն, ինչ որ պիտի լինի, և ի՞նչ արեցինք. այն, ինչ անելու ենք միշտ։ Եվ ոչ մի նոր բան չկա արեգակի ներքո։
Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել։
Դուք, որ բարկացնում եք Աստծուն ձեր խոսքերով և ասում՝ «Ինչո՞վ բարկացրինք նրան». երբ ասում էիք, թե՝ «Ամեն ոք, ով չարն է գործում, բարի է համարվում Տիրոջ առաջ, և հենց այդ հավանեց նա. ո՞ւր է արդարության Աստվածը»։
Որովհետև Մարդու Որդին գալու է իր Հոր փառքով, իր հրեշտակներով հանդերձ, և այն ժամանակ յուրաքանչյուրին հատուցելու է ըստ նրա գործերի։
Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ կանգնածներից ոմանք մահ չեն ճաշակի, մինչև որ չտեսնեն Մարդու Որդուն՝ եկած իր արքայությամբ»։
Այդ օրերը պիտի լինեն այնպիսի նեղության օրեր, որոնց նման արարչագործության սկզբից մինչև այժմ երբեք չի պատահել և ոչ էլ կպատահի։
Իսկ եթե այդ ծառան իր սրտում ասի՝ “Իմ տերն ուշանում է գալ”, և սկսի ծեծել ծառաներին և աղախիններին, ուտել, խմել և հարբել,
Ապա ծնկի եկավ ու բարձր ձայնով աղաղակեց. «Տե՛ր, սա նրանց իբրև մեղք մի՛ համարիր»։ Եվ այս ասելուց հետո հոգին ավանդեց։
Արդարև, մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջ նրա գալստյան ժամանակ ո՞վ է մեր հույսը կամ ուրախությունը կամ պարծանքի պսակը, եթե ոչ դուք։
սպասելով և ջանալով հասնել Տիրոջ օրվա գալստյան, երբ հրավառ երկինքը պիտի չքանա, և բնության տարրերը հրկիզվելով պիտի հալվեն։
Լաոդիկիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Ամենը՝ հավատարիմ և ճշմարիտ վկան՝ Աստծու արարածների Սկիզբը.