Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաև լվացարանները, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ ամանեղենը ոսկեպատ էր։ Արծաթե ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրոք արծաթը հարգի չէր։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ սպասքը ոսկու շերտով էր պատված։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սողոմոն թագավորի խմիչքի բոլոր անոթները և Լիբանանի անտառի տան բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում։ |
Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր։ Ոսկի էին նաև լվացարանները, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ ամանեղենը ոսկեպատ էր։ Արծաթե ոչինչ չկար, քանզի Սողոմոնի օրոք արծաթը հարգի չէր։
Վեց աստիճանների այս և այն կողմերում կային տասներկու առյուծներ։ Այսպիսի գահ երբեք չէր եղել ոչ մի թագավորության մեջ։
քանի որ Սողոմոն արքայի Թարսիս նավախումբը Քիրամի ծառաների անձնակազմով երկար ճամփորդություններ էր անում։ Երեք տարին մեկ արքայական Թարսիս նավախումբը վերադառնում էր՝ լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։
Արքան ոսկին ու արծաթը հասարակ քարի պես դարձրեց Երուսաղեմում, իսկ մայրի փայտը՝ դաշտի մոլաթզենիների չափ առատ։
Դադարե՛ք հույս դնել այն մարդու վրա, որի շունչը ռունգերի մեջ է, որովհետև ի՞նչ արժեք պիտի ունենա նա։