Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:20 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Սողոմոն թագավորի խմիչքի բոլոր անոթները և Լիբանանի անտառի տան բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Սողոմոն արքայի ամբողջ սպասքը ոսկուց էր, իսկ Լիբանանի անտառի տան ամբողջ սպասքը ոսկու շերտով էր պատված։ Սողոմոնի օրոք արծաթը ոչինչ էր համարվում,

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:20
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Սողոմոն թագավորի ըմպելիքի բոլոր անոթները ոսկե էին, և «Լիբանանի անտառի տան» բոլոր անոթները մաքուր ոսկուց էին, արծաթից չէին, քանի որ Սողոմոնի օրոք արծաթը մի բան չէր համարվում։


Վեց աստիճանների վրա այս և այն կողմից տասներկու առյուծներ էին կանգնած։ Այսպիսի բան չէր պատրաստված ոչ մի թագավորության մեջ։


Որովհետև թագավորն ուներ նավեր, որոնք Քիրամի ծառաների հետ գնում էին Թարսիս. երեք տարին մեկ անգամ Թարսիսի նավերը գալիս էին՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով և սիրամարգերով։


Թագավորը Երուսաղեմում արծաթը քարի նման հասարակ բան դարձրեց և եղևնափայտը դաշտի մոլաթզենու չափ շատացրեց։


Խմիչքները տրվում էին ոսկե անոթներով, իսկ անոթները միմյանցից տարբեր էին։ Թագավորի գինին առատ էր, ինչպես թագավորին է վայել։


Հե՛տ կանգնեք մարդուց, որի շունչը նրա ռունգերի մեջ է, որովհետև ինչի՞ մեջ է նրա արժեքը։


Սամարիայի լեռների վրա կրկին խաղողի այգիներ պիտի տնկես. տնկողները պիտի տնկեն, նաև պիտի վայելեն նրա պտուղը։


Ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ամբողջ փառքի մեջ նրանցից ոչ մեկի պես չհագնվեց։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ