Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակեզներ մատուցեց տաճարի դիմաց իր շինած զոհասեղանի վրա,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակեզներ մատուցեց սրահի դիմաց իր կառուցած զոհասեղանի վրա,

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8:12
8 Խաչաձեւ Հղումներ  

նաև մեծ պատառաքաղներից, գավաթներից, ոսկե տաշտերից և ոսկե ու արծաթե խնկամաններից յուրաքանչյուրի կշռաչափը։


Ապա Սողոմոնը խորանի առջևում գտնվող պղնձե զոհասեղանի վրա Տիրոջ առջև զոհեր հանեց և այնտեղ հազար ողջակեզ մատուցեց։


Երբ Ասան լսեց այս խոսքերը և Ազարիա մարգարեի մարգարեությունը, զորացավ և Հուդայի ու Բենիամինի երկրներից և այն քաղաքներից, որ գրավել էր Եփրեմի լեռան վրա, դուրս նետեց բոլոր կուռքերը։ Նա կատարեց նաև Տիրոջ տաճարի առջևում գտնվող Տիրոջ զոհասեղանի նավակատիքը։


Պղնձե զոհասեղան պատրաստեց քսան կանգուն երկարությամբ, քսան կանգուն լայնությամբ ու տասը կանգուն բարձրությամբ։


Իշխանի ձեռքով պետք է կատարվեն ողջակեզները, զոհերն ու սպանդը՝ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին։ Եվ Իսրայելի այդ տան բոլոր տոներին նա պետք է մատուցի զոհերն ու ողջակեզները՝ մեղքերի համար ու փրկության, Իսրայելի այդ տունը սրբագործելու համար»։


Եվ ինձ Տիրոջ տան գավիթը մտցրեց։ Ահա Տիրոջ տաճարի դռների վերևում՝ զոհասեղանի ու պատշգամբի միջև, մոտ քսանհինգ մարդիկ կային, ովքեր թիկունքները շուռ էին տվել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դեպի արևելք ու երկրպագում էին արևին։


Թող աստիճանների և զոհասեղանի միջև քահանաներն ու Տիրոջ պաշտոնյաները լաց լինեն և ասեն. «Խնայի՛ր, Տե՛ր, քո ժողովրդին, և քո ժառանգությունը նախատինքի մի՛ հանձնիր, որ ազգերը տիրեն նրան, որպեսզի հեթանոսների մեջ չասեն. “Ո՞ւր է նրանց Աստվածը”»։


Հիսուսը շրջում էր տաճարի մեջ՝ Սողոմոնի սրահում։