Հաջորդ օրը Դավիթը զոհեր ու ողջակեզներ մատուցեց Տիրոջը՝ հազար զվարակ, հազար խոյ ու հազար գառ և դրանց հեղման ընծաները, և առատ զոհեր՝ ամբողջ Իսրայելի համար։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնը քսաներկու հազար զվարակ և հարյուր քսան հազար արոտի ոչխար զոհ մատուցեց։ Արքան և ամբողջ ժողովուրդը տաճարի նավակատիքն արեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սողոմոն թագավորը քսաներկու հազար արջառ և հարյուր քսան հազար ոչխար զոհ մատուցեց։ Այսպես թագավորն ու ամբողջ ժողովուրդը Աստծու տան նավակատիքն արեցին։ |
Հաջորդ օրը Դավիթը զոհեր ու ողջակեզներ մատուցեց Տիրոջը՝ հազար զվարակ, հազար խոյ ու հազար գառ և դրանց հեղման ընծաները, և առատ զոհեր՝ ամբողջ Իսրայելի համար։
Ապա Սողոմոնը խորանի առջևում գտնվող պղնձե զոհասեղանի վրա Տիրոջ առջև զոհեր հանեց և այնտեղ հազար ողջակեզ մատուցեց։
Արդ, ես ևս՝ նրա որդին, Տիրոջ՝ իմ Աստծու անունով տուն եմ շինում, որ այն նվիրաբերեմ նրան, նրա առջև խունկ ծխեմ, շարունակ Առաջավորության հաց ու ողջակեզներ մատուցեմ ամեն առավոտ ու երեկո, ամեն շաբաթ օրերին, ամսամուտներին և մեր Աստծու տոներին. սա պետք է հավիտյան կատարվի Իսրայելում։
Եզեկիան Հուդայից եկածներին տվեց հազար զվարակ ու յոթ հազար ոչխար, իսկ իշխանները ժողովրդին տվեցին հազար զվարակ և տասը հազար ոչխար։ Քահանաներից շատ-շատերը մաքրվեցին,
Սողոմոն արքան, բոլոր իսրայելացիները, աստվածավախ և տապանակի առջև հավաքված մարդիկ զվարակներ ու ոչխարներ մորթեցին, որոնց թիվն անհնար էր հաշվել շատության պատճառով։
Քահանաներն ըստ իրենց սպասավորության պաշտոնի էին կանգնած, իսկ ղևտացիները Դավիթ արքայի՝ Տիրոջն օրհնաբանելու համար ստեղծած նվագարաններով փառաբանում էին Տիրոջը, քանզի Նրա ողորմությունը հավիտյան է։ Նրանք կատարում էին Դավթի հորինած օրհնաբանությունները, իսկ քահանաները նրանց դիմաց փողեր էին հնչեցնում։ Ամբողջ Իսրայելը ոտքի վրա էր։
Իշխանի ձեռքով պետք է կատարվեն ողջակեզները, զոհերն ու սպանդը՝ տոներին, ամսագլուխներին, շաբաթներին։ Եվ Իսրայելի այդ տան բոլոր տոներին նա պետք է մատուցի զոհերն ու ողջակեզները՝ մեղքերի համար ու փրկության, Իսրայելի այդ տունը սրբագործելու համար»։
Եթե այդպես լինի, Տերը կընդունի՞ հազարավոր խոյեր կամ բյուրավոր պարարտ նոխազներ, թե՞ ամբարշտությունների պատճառով տամ իմ անդրանիկները և իմ միջի պտուղը՝ իմ անձի մեղքերի համար։
Զոհասեղանի նավակատիքին, այն օրը, երբ օծեց այն, իշխաններն իրենց ընծաները բերեցին զոհասեղանի առջև։