Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 7:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ եթե դուք հետ դառնաք ու մոռանաք իմ հրամաններն ու պատվիրանները, որ ձեր առաջ եմ դրել, գնաք օտար աստվածների պաշտեք ու նրանց երկրպագեք, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց եթե դուք ետ դառնաք և թողնեք իմ կանոններն ու պատվիրանները, որ ես դրել եմ ձեր առաջ, և գնաք պաշտեք ուրիշ աստվածների ու երկրպագեք նրանց, |
Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
և Իսրայելի ոտքը այլևս չեմ շարժելու այս երկրից, որը նրանց հայրերին տվեցի, միայն թե պահեն այն ամենը, որ պատվիրել եմ նրանց ըստ Մովսեսի միջոցով տրված բոլոր օրենքների, պատվիրանների ու կանոնների»։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
հետևեցին իրենց չար սրտերի հաճույքներին ու այն կուռքերին, որոնց հետևել սովորեցրին իրենց հայրերը,
Քանի որ դուք խոտորվել եք Աստծուց, նա ձեզ դարձյալ կթողնի այս անապատում, և դուք պատճառ կդառնաք, որ ամբողջ ժողովուրդը կործանվի»։
«Իսկ եթե ականջ չդնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ։
Չլինի թե մտնեք այն մնացած ազգերի մեջ. թող նրանց աստվածների անունները չտրվեն ձեր մեջ, նրանցով չերդվեք, չպաշտեք նրանց և նրանց երկրպագություն չանեք,