“Եթե մեզ վրա գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կկանգնենք այս տան առջև և քո առջև, քանզի քո անունը այս տան վրա է, քեզ կդիմենք մեր նեղության մեջ, և դու կլսես ու կփրկես մեզ”։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երբ որևէ մեկը կամ Իսրայելի քո ողջ ժողովուրդը աղոթք կամ պաղատանք անի և իմանալով իր բորոտությունը կամ հիվանդությունը՝ իր ձեռքերը երկարի դեպի այս տունը, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մեկը որևիցե աղոթք և աղերսանք մատուցի, և ամեն մարդ, իմանալով իր ցավն ու իր հիվանդությունը, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը, |
“Եթե մեզ վրա գան չարիք, սուր, դատաստան, մահ ու սով, կկանգնենք այս տան առջև և քո առջև, քանզի քո անունը այս տան վրա է, քեզ կդիմենք մեր նեղության մեջ, և դու կլսես ու կփրկես մեզ”։
Երբ սով կամ մահ լինի երկրի վրա, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, և երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների շրջակայքում, եթե որևէ համաճարակ կամ հիվանդություն լինի,
ապա դու երկնքում՝ քո բնակության վայրում, լսի՛ր ու բժշկի՛ր և ամեն մեկին տո՛ւր ըստ իր սրտի, ինչպես որ դու ես ճանաչում նրա սիրտը, քանի որ միայն դու գիտես մարդկանց սրտերը,
Զգայուն մարդու սիրտը զգում է իր հոգու տանջանքը, իսկ ուրախության պահին չի ամբարտավանանում։
Երբ դեպի ինձ բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզնից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով։