Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նեքավով փարավոնը Հուդայի արքա Հովսիայի որդի Եղիակիմին նշանակեց նրա հոր՝ Հովսիայի փոխարեն և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավով փարավոնը վերցրեց և տարավ Եգիպտոս, որտեղ նա մեռավ։ Արծաթն ու ոսկին հարկ էին տալիս փարավոնին։ Դրանից հետո երկիրն սկսեց հարկեր վճարել, և արծաթը տալիս էին ըստ փարավոնի ասածի։ Երկրի ժողովրդից արծաթ ու ոսկի էին պահանջում ըստ յուրաքանչյուրի կարողության, որպեսզի դրանք հանձնեն Նեքավով փարավոնին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եգիպտոսի թագավորը Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր նշանակեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավովն առավ ու տարավ Եգիպտոս։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36:4
7 Խաչաձեւ Հղումներ  

Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հովաքազ, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Աղում։


Նեքավով փարավոնը նրան ձերբակալեց Դեբլաթայում՝ Եմաթի երկրում, և նա այլևս չկարողացավ թագավորել Երուսաղեմում։ Փարավոնը նրան տարավ Եգիպտոս և երկրի վրա հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի հարկ դրեց։


Այս է Երեմիային ուղղված խոսքը՝ Հուդայի ժողովրդի մասին, ասված Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ համապատասխանում է բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջին տարուն,-


Այս է Տիրոջ խոսքը՝ ասված Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում.