Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Եգիպտոսի թագավորը Հուդայի ու Երուսաղեմի վրա թագավոր նշանակեց նրա եղբայր Եղիակիմին և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավովն առավ ու տարավ Եգիպտոս։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Նեքավով փարավոնը Հուդայի արքա Հովսիայի որդի Եղիակիմին նշանակեց նրա հոր՝ Հովսիայի փոխարեն և նրա անունը փոխեց ու դրեց Հովակիմ, իսկ նրա եղբայր Հովաքազին Նեքավով փարավոնը վերցրեց և տարավ Եգիպտոս, որտեղ նա մեռավ։ Արծաթն ու ոսկին հարկ էին տալիս փարավոնին։ Դրանից հետո երկիրն սկսեց հարկեր վճարել, և արծաթը տալիս էին ըստ փարավոնի ասածի։ Երկրի ժողովրդից արծաթ ու ոսկի էին պահանջում ըստ յուրաքանչյուրի կարողության, որպեսզի դրանք հանձնեն Նեքավով փարավոնին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36:4
7 Խաչաձեւ Հղումներ  

Հովսիայի որդիները. անդրանիկը՝ Հոհանան, երկրորդը՝ Հովակիմ, երրորդը՝ Սեդեկիա, չորրորդը՝ Սեղղում։


Եգիպտոսի թագավորը Երուսաղեմում նրան հեռացրեց աթոռից և երկրի վրա հարյուր տաղանդ արծաթ և մեկ տաղանդ ոսկի հարկ դրեց։


Խոսքը, որ հասավ Երեմիային ամբողջ Հուդայի ժողովրդի մասին՝ Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի առաջին տարին էր,


Հուդայի թագավոր Հովսիայի որդի Հովակիմի թագավորության սկզբում Տիրոջ կողմից այս խոսքը հասավ՝ ասելով.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ