Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին ողջակեզ արեց՝ այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր իսրայելացիների առջևից։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 36:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հուդայի բոլոր մեծամեծները, քահանաներն ու երկրի ժողովուրդը բազմապատկեցին հեթանոս ազգերի գարշելի անօրենությունները և պղծեցին Երուսաղեմում գտնվող Տիրոջ տունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քահանաների բոլոր գլխավորներն ու ժողովուրդը նույնպես չափազանց շատ անօրենություններ գործեցին ուրիշ ազգերի բոլոր գարշությունների պես և պղծեցին Տիրոջ տունը, որը նա սրբագործել էր Երուսաղեմում։ |
Բենեմի երկրում նրանց կուռքերին զոհեր մատուցեց, իր որդիներին ողջակեզ արեց՝ այն ազգերի գարշելի սովորության համաձայն, որոնց Տերը քշել էր իսրայելացիների առջևից։
Բայց Մանասեն մոլորեցրեց Հուդայի ու Երուսաղեմի բնակիչներին, որ չարիք գործեն առավել, քան այն բոլոր ազգերը, որոնց վերացրել էր Տերը իսրայելացիների առջևից։
թե այսպես է ասում Տերը. “Ահա ես այդ տեղի վրա չարիք պիտի բերեմ, այն ամենը, ինչ գրված է Հուդայի արքայի առջև ընթերցված այդ գրքում։
Սեդեկիան ապստամբեց Նաբուքոդոնոսոր արքայի դեմ՝ դրժելով այն երդումը, որ Նաբուքոդոնոսորը նրան երդվել էր տվել Աստծու անունով, դարձավ կամակոր, կարծրացրեց իր սիրտը, որպեսզի չվերադառնա դեպի Տերը՝ Իսրայելի Աստվածը։
Տերը՝ նրանց հայրերի Աստվածը, մարգարեների միջոցով զգուշացրեց նրանց, կանխավ առաքեց իր պատգամախոսներին, որովհետև խնայում էր իր ժողովրդին և իր սրբավայրը։
Մեր հայրերի տարիներից ու ժամանակներից մինչև այսօր մեծամեծ մեղքերի մեջ ենք եղել, և մեր մեղքերի պատճառով մեզ և մեր թագավորներին ու մեր որդիներին կոտորածի, գերության և հափշտակության մատնեցիր հեթանոս թագավորների ձեռքը, և ամոթահար եղանք մինչև այսօր։
Իրենց աղտեղությունների համար Ենովմացիների ձորում Բահաղին բագիններ կանգնեցրին, որպեսզի իրենց տղաներին ու աղջիկներին զոհ մատուցեն Մողոքին, մի բան, որ ես չէի պատվիրել նրանց, և ոչ էլ մտքովս անցել էր նրանց կատարել տալ այդ պղծությունը՝ Հուդային հանցանքի մեջ գցելու համար»։
Իշխաններն ասացին թագավորին. «Թող սպանվի այս մարդը, որովհետև այդպես նա թուլացնում է բազուկները կռվող մարդկանց, որոնք մնացել են այս քաղաքում, և բազուկները ամբողջ ժողովրդի՝ այդպիսի խոսքեր ասելով նրան. այս մարդը ոչ թե օգուտի և խաղաղության խոսքեր է ասում ժողովրդին, այլ չարության»։
գնամ հարուստների մոտ և նրանց հետ խոսեմ. գուցե նրանք գիտենան Տիրոջ ճանապարհն ու Աստծու օրենքները»։ Բայց ահավասիկ նրանք էլ առհասարակ խորտակեցին լուծն ու խզեցին կապերը։
Դրա համար էլ անտառի առյուծը կոտորեց նրանց, և գայլը ոչնչացրեց նրանց՝ հասնելով մինչև տները. նրանց քաղաքներին սպառնաց ընձառյուծը, և բոլորը, ովքեր այնտեղից դուրս կգան՝ կընկնեն իբրև դիակ, քանզի իրենց ամբարշտությունները բազմացրին և իրենց անհնազանդության մեջ զորացան։
և կիմանաք, որ ես եմ Տերը։ Դուք ըստ իմ օրենքների չընթացաք, իմ իրավունքը չգործադրեցիք, այլ ձեր շուրջը գտնվող ազգերի կրոնների համաձայն շարժվեցիք”»։
Ահա Իսրայելի տան առաջնորդները. քո մեջ յուրաքանչյուրն իր ազգակցի հետ խառնակություն էր կազմակերպում, որպեսզի արյուն թափեր.
որովհետև երկյուղածն անհետացավ երկրից, և չկա արդար մարդկանց մեջ. բոլորն արյամբ են դատում, յուրաքանչյուրը սաստիկ նեղում է իր ընկերոջը։
«Եթե մտնես այն երկիրը, որը Տերը՝ Աստված, տալու է քեզ, չյուրացնես այդտեղ ապրող ազգերի գարշելի սովորությունները։