Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հետո զատիկ պատրաստեցին իրենց ու քահանաների համար, քանի որ քահանաները մինչև գիշեր զբաղված էին ճարպերն ու ողջակեզները մատուցելով։ Այդպիսով ղևտացիները զատիկը պատրաստեցին իրենց ու իրենց եղբայրների՝ Ահարոնի որդիների համար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Հետո պատրաստեցին քահանաների և իրենց համար, որովհետև Ահարոնի որդիները՝ քահանաները, մինչև գիշեր մատուցում էին ողջակեզներն ու ճարպերը։ Ապա ղևտացիները պատրաստեցին իրենց և Ահարոնի որդիների՝ քահանաների համար։

Տես գլուխը



Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:14
5 Խաչաձեւ Հղումներ  

Զատկի գառը, ըստ օրենքի, խորովեցին կրակով, իսկ սուրբ ընծաները եփեցին կաթսաների ու սաների մեջ։ Տոնը հաջող ընթացավ, և զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։


Ասափի սաղմոսերգու որդիները, ըստ Դավթի և նրա տեսանողներ Ասափի, Եմանի և Իդիթունի հաստատած կարգի, կանգնած էին իրենց տեղերում։ Դռնապաններն էլ կանգնած էին յուրաքանչյուր դռան առջև. նրանք չպետք է ընդհատեին սրբությունների սպասավորությունը, քանի որ նրանց եղբայրները՝ ղևտացիները, նրանց համար էլ էին զատիկը պատրաստել։


Երբ հիմքը գցեցին ու սկսեցին շինել Տիրոջ տունը, քահանաները, պատմուճանները հագած, հնչեցնում էին իրենց փողերը, իսկ Ասափի որդիները՝ ղևտացիները, ծնծղաներով օրհնում էին Տիրոջը՝ Աստծուն, ինչպես կարգել էր Իսրայելի Դավիթ թագավորը։


Քանի որ քահանաներն ու ղևտացիները սրբվեցին, և բոլորը սրբված էին, մորթեցին Տիրոջ զատիկը գերությունից բոլոր վերադարձածների, իրենց քահանա եղբայրների ու իրենց համար։