Ղևտացիները մորթում և մաշկում էին զատկի գառը, իսկ քահանաները ցողում էին նրանց ձեռքից ստացած արյունը։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 35:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պատրաստեցին ողջակեզները, որ դրանք տան ժողովրդի որդիներից յուրաքանչյուրին ըստ ազգատոհմերի բաժանումների, որպեսզի մատուցեն Տիրոջը, ինչպես որ գրված է Մովսեսի օրենքի գրքում։ Այսպես արեցին մինչև առավոտ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք առանձնացնում էին ողջակիզելու համար սահմանվածները, որպեսզի դրանք տան ժողովրդի զավակներին՝ ըստ նրանց ազգատոհմերի բաժանումների՝ Տիրոջը մատուցելու համար, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։ Այդպես արեցին նաև արջառներին։ |
Ղևտացիները մորթում և մաշկում էին զատկի գառը, իսկ քահանաները ցողում էին նրանց ձեռքից ստացած արյունը։
Զատկի գառը, ըստ օրենքի, խորովեցին կրակով, իսկ սուրբ ընծաները եփեցին կաթսաների ու սաների մեջ։ Տոնը հաջող ընթացավ, և զոհը բաժանեցին ժողովրդի բոլոր որդիներին։
Եթե ողջակեզի համար նրա ընծան արջառներից է, արու և առանց արատի թող լինի։ Այն թող բերի Վկայության խորանի դռան մոտ, որպեսզի ընդունվի Տիրոջ առջև քավության համար։
Ահարոնի որդիները՝ քահանաները, դրանք թող դնեն ողջակեզի զոհասեղանի կրակին դիզված փայտի վրա։ Այն կրակով այրվող զոհ է՝ անուշահոտություն Տիրոջ համար։
Տիրոջը ողջակեզ և ընծա մատուցեք երկու զվարակ նախրից, մեկ խոյ, արատ չունեցող մեկ տարեկան յոթ գառ։
չհաշված ամենօրյա ողջակեզները, դրանց անարյուն զոհերը և հեղման ընծաները. զոհաբերվող ամեն ինչ անարատ թող լինի»։