Տիրոջ խոսքն ուղղելով զոհասեղանին՝ նա ասաց. «Սեղա՛ն, ո՜վ սեղան, այսպես է ասում Տերը. “Դավթի տանը Հովսիա անունով մի որդի կծնվի, նա քեզ վրա կզոհաբերի մեհյանների քրմերին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդկանց ոսկորները կայրի քեզ վրա”»։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա զոհասեղանների վրա այրեց քրմերի ոսկորները և մաքրեց Հուդայի երկիրն ու Երուսաղեմը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա քրմերի ոսկորներն այրեց նրանց զոհասեղանների վրա և մաքրեց Հուդան ու Երուսաղեմը։ |
Տիրոջ խոսքն ուղղելով զոհասեղանին՝ նա ասաց. «Սեղա՛ն, ո՜վ սեղան, այսպես է ասում Տերը. “Դավթի տանը Հովսիա անունով մի որդի կծնվի, նա քեզ վրա կզոհաբերի մեհյանների քրմերին, որոնք քեզ վրա զոհ են մատուցում, և մարդկանց ոսկորները կայրի քեզ վրա”»։
Հովսիան հայացքը շուռ տվեց ու տեսավ քաղաքում եղած գերեզմանները, մարդ ուղարկեց, գերեզմաններից ոսկորները հանեց ու զոհասեղանի վրա այրելով՝ պղծեց դրանք, ըստ Տիրոջ խոսքի, որ ասել էր Աստծու մարդը, երբ Հերոբովամը տոնի ժամանակ կանգնած էր զոհասեղանի մոտ։ Նա աչքերը հառեց Աստծու մարդու գերեզմանին, որը խոսել էր այս բաների մասին,
Նա կենդանի-կենդանի այրեց բարձունքների բոլոր քրմերին, որոնք գտնվում էին զոհասեղանների մոտ, դրանց վրա էլ այրեց մարդկանց ոսկորները և դրանից հետո վերադարձավ Երուսաղեմ։
Հովսիան իսրայելացիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծությունները և Երուսաղեմում ու Իսրայելում գտնվող բոլոր մարդկանց համոզեց ծառայել Տիրոջը՝ իրենց Աստծուն։ Իր բոլոր օրերին նա չխոտորվեց Տիրոջ՝ իր նախնիների Աստծու ուղուց։
ևս վերացրեց պաշտամունքային փայտե սյուները, մանր փշրեց բագիններն ու կուռքերը, Իսրայելի ամբողջ երկրից վերացրեց բոլոր պաշտամունքի բարձունքները և վերադարձավ Երուսաղեմ։
Այս ամենից հետո,- ասում է Տերը,- նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։
«Երուսաղեմ, լվա՛ քո սրտի չարությունները, որ փրկվես. քո ցավերի խորհուրդները մինչև ե՞րբ պիտի մնան քո մեջ։
«Մարդո՛ւ որդի, նրան ասա՛. “Դու այն երկիրն ես, որ չես թրջվում. քեզ վրա անձրև չի կաթել բարկության օրը։
Մի՛ պղծեք երկիրը. երկիրն իր վրա թափված արյան համար այլ հատուցում չի պահանջում, քան հեղումը նրա՛ արյան, ով արյուն է թափել։