Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Հովսիան իսրայելացիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծությունները և Երուսաղեմում ու Իսրայելում գտնվող բոլոր մարդկանց համոզեց ծառայել Տիրոջը՝ իրենց Աստծուն։ Իր բոլոր օրերին նա չխոտորվեց Տիրոջ՝ իր նախնիների Աստծու ուղուց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Հովսիան Իսրայելի որդիների ամբողջ երկրից վերացրեց բոլոր պղծությունները և Իսրայելում գտնվող բոլոր մարդկանց ստիպեց ծառայել իրենց հայրերի Տեր Աստծուն։ Նրանք նրա կյանքի բոլոր օրերին չխոտորվեցին իրենց հայրերի Տեր Աստծուց։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:33
9 Խաչաձեւ Հղումներ  

Նա հորդորեց Երուսաղեմում ու Բենիամինի երկրում գտնվող բոլոր մարդկանց, և Երուսաղեմի բնակիչները ուխտ արեցին իրենց հայրերի Աստծու տանը։


Այս ամենից հետո,- ասում է Տերը,- նրա ուխտադրուժ քույր Հուդան չվերադարձավ դեպի ինձ ամբողջ սրտով, այլ վերադարձավ ստությամբ։


«Եթե Իսրայելը վերադառնալու է դեպի ինձ, թող վերադառնա,- ասում է Տերը,- եթե հանուն Երուսաղեմի Աստծու նա իր բերանից դուրս թափի գարշելի կուռքերի անունները, վախենա ինձնից


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։


Նրան թաղեցին իր ժառանգության սահմաններում՝ Թամնաթսարայում, Եփրեմի լեռան վրա, Գայաս լեռան հյուսիսային կողմում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ