Տիրոջը հարց տալու համար ձեզ ուղարկած Հուդայի արքային ա՛յս ասեք. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քո լսած խոսքերի իմաստն այս է.
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսկ Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու, այսպե՛ս ասացեք. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քո լսած խոսքերը Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է հարցնելու Տիրոջը, այսպե՛ս ասացեք. “Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը այդ քո լսած խոսքերի մասին. |
Տիրոջը հարց տալու համար ձեզ ուղարկած Հուդայի արքային ա՛յս ասեք. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քո լսած խոսքերի իմաստն այս է.
«Գնացե՛ք և այդ գտնված գրքում գրվածի վերաբերյալ Տիրոջը հարցրե՛ք ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացած բոլորի համար, քանզի Տիրոջ սաստիկ բարկությունը բորբոքված է մեզ վրա, որովհետև մեր նախնիները չանսացին Տիրոջ խոսքերին՝ կատարելու այն ամենը, ինչ գրված է այս գրքի մեջ»։
Նա ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասացե՛ք այն մարդուն, որ ձեզ ինձ մոտ է ուղարկել,
Քանի որ ինձ լքելով զոհեր մատուցեցին օտար աստվածների, որպեսզի ինձ բարկացնեն իրենց ձեռքի գործերով, իմ բորբոքված բարկությունն է իջնելու այդ տեղի վրա և չի մարելու”։
պատկառանքով լցրեցին քո սիրտը, և դու խոնարհվեցիր իմ առջև, երբ լսեցիր այդ տեղի ու նրա բնակիչների դեմ ասված իմ խոսքերը։ Դու խոնարհվեցիր իմ առջև, պատառոտեցիր քո պատմուճանը ու լաց եղար իմ դիմաց, և ես լսեցի,- ասում է Տերը։