Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 «Գնացե՛ք և այդ գտնված գրքում գրվածի վերաբերյալ Տիրոջը հարցրե՛ք ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացած բոլորի համար, քանզի Տիրոջ սաստիկ բարկությունը բորբոքված է մեզ վրա, որովհետև մեր նախնիները չանսացին Տիրոջ խոսքերին՝ կատարելու այն ամենը, ինչ գրված է այս գրքի մեջ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 «Գնացե՛ք, հարցրե՛ք Տիրոջը ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացածների համար այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեծ է Տիրոջ՝ մեզ վրա թափված բարկությունը, քանի որ մեր հայրերը չպահեցին Տիրոջ խոսքը և չկատարեցին այն ամենը, որ գրված է այս գրքում»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:21
26 Խաչաձեւ Հղումներ  

«Գնացե՛ք և ինձ համար, ամբողջ ժողովրդի համար և Հուդայի ամբողջ երկրի համար հարցրե՛ք Տիրոջն այս գտնված գրքի խոսքերի մասին, որովհետև մեզ վրա Տիրոջ մեծ բարկությունն է բորբոքվել այն բանի համար, որ մեր հայրերը այս գրքի խոսքերին չեն հնազանդվել, չեն գործադրել այդտեղ գրված բոլոր պատգամները»։


Իսրայելի արքա Ռոմելայի որդի Փակեեն մի օրում հարյուր քսան հազար զորավոր մարդկանց կոտորեց Հուդայում, որովհետև նրանք լքել էին Տիրոջը՝ իրենց հայրերի Աստծուն։


Տերը խիստ զայրացավ Հուդայի ու Երուսաղեմի վրա և նրանց մատնեց հիմարության, կորստյան ու խայտառակության, ինչպես դուք տեսնում եք ձեր աչքերով։


Տերը նրա դեմ հանեց Ասորեստանի արքայի զորքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասեին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։


Արքան պատվիրեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքեայի որդի Աբդիին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Ասայիային՝ ասելով.


Քեղկիան և նրանք, որոնց արքան ուղարկել էր, գնացին Օղդան մարգարեուհու՝ Եսերի որդի Թակուաթի որդի Սելեմի կնոջ մոտ, որը պահում էր պատվիրանները [𝕸 և Ο΄ հանդերձները]։ Նա ապրում էր Երուսաղեմի Մասենա թաղամասում։ Նրան պատմեցին այդ խոսքերը։


Մովսեսն ասաց իր աներոջը. «Որովհետև ժողովուրդը գալիս է ինձ մոտ՝ Աստծուց իրավունք խնդրելու։


«Մեր մասին հարցրո՛ւ Տիրոջը, որովհետև բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան հարձակվեց մեզ վրա. գուցե Տերն իր բոլոր հրաշքների համաձայն մի բան անի մեզ համար և նրան վանի մեզնից»։


ու ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղերսն ընդունելի լինի քո առաջ. մեզ համար, այս մնացորդացիս համար, աղոթի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն։ Շատերից այս քչերս ենք մնացել, ինչպես դու տեսնում ես մեզ քո աչքերով։


Եվ եթե որդի ծնի, սա էլ տեսնի իր հոր գործած բոլոր մեղքերը, վախենա և նույն բաները չանի,


Բարկությունս թափեցի նրանց վրա այն արյան համար, որ թափել էին այդ երկրում, և որ իրենց կուռքերով պղծել էին այն։


Աստծու բարկությունը երկնքից հայտնվելու է այն մարդկանց ողջ ամբարշտության ու անիրավության վրա, որոնք ճշմարտությունն արգելում են անիրավությամբ,


Քանի որ Օրենքը բարկություն է առաջ բերում։ Բայց որտեղ Օրենք չկա, օրինազանցություն էլ չկա։


«Իսկ եթե ականջ չդնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ։


(Հին ժամանակներում Իսրայելի մեջ այսպես էր ասում ամեն ոք, երբ գնում էր Աստծուց հարցում անելու. «Եկե՛ք գնանք տեսանողի մոտ», որովհետև հին ժամանակներում ժողովուրդը մարգարեին տեսանող էր անվանում)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ