Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 պատկառանքով լցրեցին քո սիրտը, և դու խոնարհվեցիր իմ առջև, երբ լսեցիր այդ տեղի ու նրա բնակիչների դեմ ասված իմ խոսքերը։ Դու խոնարհվեցիր իմ առջև, պատառոտեցիր քո պատմուճանը ու լաց եղար իմ դիմաց, և ես լսեցի,- ասում է Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 "Քանի որ քո սիրտը փափկեց, և դու խոնարհվեցիր Աստծու առաջ՝ այդ տեղի ու նրա բնակիչների մասին եղած խոսքերը լսելով, և խոնարհվեցիր իմ առաջ, պատռեցիր քո զգեստները ու լաց եղար իմ դիմաց, ուրեմն ես էլ լսեցի քեզ,- ասում է Տերը"։-

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:27
24 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն իր հագուստները բռնելով՝ պատառոտեց։ Իրենց հագուստները պատառոտեցին նաև նրա մոտ գտնվող մարդիկ։


Երբ Տերը տեսավ, որ զղջացին, ասաց Սամեային. «Նրանք զղջացին, ուրեմն նրանց չեմ կործանի, կարճ ժամանակով նրանց հանգիստ կթողնեմ և իմ զայրույթը Երուսաղեմի վրա չեմ թափի։


Եզեկիան հրաժարվեց իր մեծամտությունից, ինչպես և Երուսաղեմի բնակիչները, և Եզեկիայի թագավորության օրոք Տիրոջ բարկությունն այլևս չիջավ նրանց վրա։


Բայց երբ նեղության մեջ ընկավ, Տիրոջ՝ իր Աստծու ներկայությունը փնտրեց և իրեն չափազանց խոնարհեցրեց իր հայրերի Աստծու առջև։


Նա աղոթեց Աստծուն. Աստված լսեց նրա աղաչանքը ու նրան վերադարձրեց Երուսաղեմ, իր թագավորությանը։ Եվ Մանասեն հասկացավ, որ Տերն ինքն է Աստվածը։


Նրա աղոթքի խոսքերը, և թե ինչպե՛ս Տերը լսեց նրան, ինչպես նաև նրա բոլոր մեղքերն ու նրա անհավատարմությունը Տիրոջ հանդեպ և այն տեղերը, ուր պաշտամունքի բարձունքներ շինեց, պաշտամունքային փայտե սյուներ կանգնեցրեց ու կուռքեր պատրաստեց նախքան իր դարձի գալը, ահա գրի են առնված տեսանողների գրքերում։


Երբ արքան լսեց Օրենքի գրքի խոսքերը, պատառոտեց իր պատմուճանը։


Իսկ Հուդայի թագավորին, որ ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու, այսպե՛ս ասացեք. “Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Քո լսած խոսքերը


Ահա քեզ քո նախնիների գիրկը կտանեմ, և քեզ քո շիրիմի մեջ կդնեն խաղաղությամբ, ու քո աչքերը չեն տեսնի այն բոլոր չարիքները, որ ես բերելու եմ այդ տեղի ու դրա բնակիչների վրա”»։ Այս խոսքերը հաղորդեցին թագավորին։


Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Մեծ հավաքներում Եվ պիտի օրհնաբանեմ քեզ բազմամարդ ժողովներում։


Հեռացե՛ք ինձանից բոլորդ, Որ անօրենություն եք գործում,


Մովսեսն ու Ահարոնը մտան փարավոնի մոտ և ասացին նրան. «Այսպես է ասում Տերը՝ եբրայեցիների Աստվածը. “Մինչև ե՞րբ չես պատկառելու ինձնից։ Արձակի՛ր իմ ժողովրդին, որպեսզի պաշտեն ինձ։


Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։


Այնպես պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտված՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխոսած՝ պիտի ասեմ. “ի՞նչ եք ուզում”։


Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։


Տիրոջ պատգամնե՛րը լսեք դուք, որ դողում եք նրա խոսքերից։ «Մեր եղբայրներ» ասացե՛ք ձեր ատելիներին և ձեզ զզվանք պատճառողներին, որպեսզի փառավորվի Տիրոջ անունն ու այն երևա ձեր ուրախության մեջ, և նրանք ամաչեն։


Նոր սիրտ եմ տալու ձեզ, նոր հոգի եմ դնելու ձեր մեջ. ձեր մարմիններից հանելու եմ քարեղեն սիրտը և մարմնեղեն սիրտ եմ տալու ձեզ.


Տերը նրան ասաց. «Անցի՛ր Երուսաղեմ քաղաքի միջով ու նշա՛ն դիր այն մարդկանց ճակատին, որ հեծեծում ու հոգոց են հանում իրենց մեջ գործված անօրենությունների վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ