Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ արքան լսեց Օրենքի գրքի խոսքերը, պատառոտեց իր պատմուճանը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թագավորը, լսելով օրենքի խոսքերը, պատռեց իր հագուստները։ |
քանի որ քո սիրտը փափկեց, դու խոնարհ գտնվեցիր Տիրոջ առջև, երբ լսեցիր, թե ի՛նչ է ասվել Երուսաղեմի և նրա բնակիչների մասին, թե լինելու է ավերածություն ու անեծք, և պատառոտեցիր քո հանդերձները, լաց եղար իմ առջև, իսկ ես լսեցի այդ,- ասում է Տերը,-
Սափան քարտուղարը պատմեց արքային՝ ասելով. «Քեղկիա քահանան ինձ Օրենքի մի գիրք տվեց»։ Սափանն այն ընթերցեց թագավորի առջև։
Արքան պատվիրեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքեայի որդի Աբդիին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Ասայիային՝ ասելով.
Նեեմիան՝ կառավարիչը, Եզրաս քահանան ու դպիրը և ղևտացիները, որ ուսուցանում էին ժողովրդին, ողջ ժողովրդին ասացին. «Այս օրը Տիրոջ՝ մեր Աստծու համար սուրբ օր է. մի՛ սգացեք և մի՛ լացեք»։ Որովհետև ժողովուրդը լալիս էր՝ լսելով Օրենքի խոսքերը։
Պատռե՛ք ձեր սրտերը և ոչ թե հագուստները և դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, որովհետև ողորմած է և գթած, համբերատար և բազումողորմ և զղջում է մարդկանց չարիքների համար»։
Որովհետև նրա առաջ ոչ ոք Օրենքի գործերով չպիտի արդարացվի, քանի որ Օրենքի միջոցով է մեղքի ճանաչումը։
Հեսուն պատռեց իր զգեստները, երեսի վրա ընկավ գետնին՝ Տիրոջ տապանակի առաջ, և ինքն ու Իսրայելի ծերերը այդպես մնացին մինչև երեկո և իրենց գլխի վրա հող ցանեցին։