Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Արքան պատվիրեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքեայի որդի Աբդիին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Ասայիային՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Նա հրամայեց Քեղկիային, Սափանի որդի Աքիկամին, Միքայի որդի Աբդոնին, Սափան քարտուղարին և թագավորի ծառա Ասայիային՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Արքան պատվեր տվեց Քեղկիա քահանային, Սափանի որդի Աքիկամին, Միքեի որդի Աքոբորին, Սափան քարտուղարին և արքայի ծառա Հասայիային.


Հուդայի երկրում մնացած ժողովրդին Բաբելոնի արքա Նաբուքոդոնոսորը թողեց և նրանց վրա կառավարիչ կարգեց Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային։


Երբ արքան լսեց Օրենքի գրքի խոսքերը, պատառոտեց իր պատմուճանը։


«Գնացե՛ք և այդ գտնված գրքում գրվածի վերաբերյալ Տիրոջը հարցրե՛ք ինձ համար և Իսրայելում ու Հուդայում մնացած բոլորի համար, քանզի Տիրոջ սաստիկ բարկությունը բորբոքված է մեզ վրա, որովհետև մեր նախնիները չանսացին Տիրոջ խոսքերին՝ կատարելու այն ամենը, ինչ գրված է այս գրքի մեջ»։


Իսկ Հովակիմ արքան մարդիկ ուղարկեց Եգիպտոս. նա Աքովբորի որդի Եղնաթանին մի քանի մարդկանց հետ ուղարկեց Եգիպտոս։


Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվի, ու նրան սպանեն։


նրան հանեցին բանտից և հանձնեցին Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիային. նրան տարան մի տուն, և նա ապրում էր ժողովրդի մեջ։


և ասացին նրան. «Գիտե՞ս այն մասին, որ ամովնացիների Բայաելիս թագավորը Նաթանի որդի Իսմայելին ուղարկել է քեզ մոտ, որպեսզի սպանի քեզ»։ Բայց Աքիկամի որդի Գոդողիան չհավատաց նրանց։


Երեմիան գնաց Մասեփա՝ Աքիկամի որդի Գոդողիայի մոտ, և բնակվեց այնտեղ՝ երկրում մնացած ժողովրդի մեջ։


Սափանի որդի Աքիկամի որդի Գոդողիան նրանց ու նրանց հետ եղած մարդկանց երդում տվեց ու ասաց. «Մի՛ վախեցեք քաղդեացի պաշտոնյաներից, ապրե՛ք այս երկրում, հարկատո՛ւ դարձեք բաբելացիների արքային, և ձեզ համար լավ կլինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ